Ավտոմեքենաների պահանջարկի աճը խթանում է ամերիկյան տնտեսությանը
ԱՄՆ
Bloomberg գործակալությունը հրապարակել է ԱՄՆ-ի առաջատար տնտեսագետների շրջանում արված հարցման արդյունքները: Ըստ վերջինների, 2012 թ.-ի հունիսին ԱՄՆ-ի մանրածախ առևտրի ծավալներն աճել են 0.2%: Աճի միտումներ են սպասվում նաև արդյունաբերական ոլորտներում:
Ավտոմեքենաների վաճառքով զբաղվողների տված հաշվետվություններից պարզ է դարձել, որ ԱՄՆ-ում հունիս ամսին զգալիորեն ավելացել է ավտոմեքենաների վաճառքի ծավալները: Pierpont Securities ընկերության գլխավոր տնտեսագետ Սթիվեն Սթենլին նշում է, որ ԱՄՆ-ում առևտրի ծավալներն աննշան աճի տեմպեր են ցուցադրում: Ցածր տեմպերի պատճառը երկրի բարդ տնտեսական իրավիճակն է և գործազրկության մակարդակը:
General Motors ընկերության վաճառքի բաժնի փոխտնօրեն Քըրթ Մաքնիլը հայտնել է, որ 2012թ.-ի երկրորդ կիսամյակը բարենպաստ է լինելու ավտոարտադրողների համար: «Չնայած դեռ առկա են տնտեսական խնդիրներ, սակայն մենք համեմատաբար ավելի լավ վիճակում ենք»,- ասել է Մաքնիլը:
Ըստ Bloomberg-ի հարցված մասնագետների, ավտոմեքենաների պահանջարկի աճը կնպաստի արդյունաբերության ծավալների աճին: ԱՄՆ-ի տնտեսագետների կարծիքով, արդյունաբերության ծավալներն աճելու են 0.3%-ով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)