Սիրիական ընդդիմությունը հայտնում է Դամասկոսում ընթացող ծանր մարտերի մասին
Մերձավոր Արևելք
Սիրիական ընդդիմության ակտիվիստները հայտնում են Դամասկոսի արվարձաններում ընթացող ծանր մարտեր մասին:
Ըստ նրանց տվյալների, Սիրիական ազատ բանակի ապստամբների հետ զինված բախումների ժամանակ կառավարական զորքերը օգտագործում են հրետանի և տանկեր:
Ընդդիմությունը հաղորդում է Դամասկոսի հարավային ծայրամասում և դրանից ոչ հեռու տեղակայված պաղեստինյան փախստականների ճամբարում ընթացող փոխհրաձգությունների մասին: Ակտիվիստների հավաստմամբ, տեղացիները լքում են իրենց տները:
Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կիրակի օրը հայտարարեց, որ այսուհետ սիրիական հակամարտությունը բնութագրում է որպես քաղաքացիական պատերազմ: Սա նշանակում է, որ զինված հակամարտության մասնակիցները կարող են ենթարկվել պատասխանատվության Ժնևյան համաձայնագրի խախտման համար, ըստ որի՝ խաղաղ բնակչության սպանությունը համարվում է ռազմական հանցագործություն:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել