Տոկիոյում մոտ 100 հազար մարդ կբողոքի միջուկային էներգիայի օգտագործման դեմ
Աշխարհ
Տոկիոյում այսօր ավելի քան 100 հազար մարդ կարող է մասնակցել միջուկային էներգիայի օգտագործման դեմ բողոքի ակցիային:
Հարցումների և քաղաքացիական ակտիվիստների տվյալներով, 2011 թ ողբերգական դեպքերից հետո, երբ հզոր երկրաշարժի և ավերիչ ցունամիի հետևանքով «Ֆուկուսիմա-Դայիչի» ատոմակայանում տեղի ունեցավ երկրի պատմության մեջ ամենախոշոր վթարը, ճապոնացիների մոտ աճում է հնարավոր վթարներից վախը։
Այժմ Ճապոնիայում 50 միջուկային ռեակտորներից միայն մեկն է աշխատում ողջ հզորությամբ: Մնացածը «Ֆուկուսիմա-Դայիչի» ատոմակայանի վթարից հետո անջատված են վերանորոգման և պրոֆիլկատիկայի անցկացման նպատակով:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ