Walt Disney-ին հաջողվել է նոր ռեկորդ սահմանել
ԱՄՆ
Walt Disney ընկերությունն առաջինն է հոլիվուդյան կինոգիգանտներից, որին հաջողվել է ամերիկյան շուկայում ռեկորդային ժամկետներում (188 օրվա ընթացքում) աշխատել 1 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2010 թ.-ին, երբ նույն արդյունքներին հասնելու համար Walt Disney-ին անհրաժեշտ եղավ 210 օր:
Ընկերությանն այդպիսի արդյունքներ են ապահովվել մի քանի հաջողված ֆիլմերը: Առաջին տեղը զբաղեցնում է «Avengers» ֆիլմը, որը հայրենական շուկայում աշխատել է 600 մլն ԱՄՆ դոլար, դրան հաջորդում է «Brave» մուլտֆիլմը՝ 175 մլն ԱՄՆ դոլար արդյունքով:
Հատկանշական է, որ Walt Disney ընկերության երրորդ ամենահաջողված նախագիծը համարվում է «John Carter» ֆիլմը՝ չնայած այն ընկերությանը 200 մլն ԱՄՆ դոլարի վնաս է հասցրել:
Հոլիվուդյան կինոգիգանտների երկրորդ տեղի համար պայքարում են Sony և Universal ընկերությունները: Մինչև վերջերս նրանց ֆիլմերից ստացված շահույթը գերազանցել է 900 մլն. դոլարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)