Սիրիական ընդդիմությունը երկրի ներքին իրադարձություներին միջամտելու կոչով դիմում է Թուրքիային
Մերձավոր Արևելք
Սիրիայում բախումները կանխելու համար անհրաժեշտ է Թուրքիայի միջամտությունը երկրում տեղի ունեցող իրադարձություններին, հայտարարել է Համա քաղաքում սիրիական ընդդիմության պաշտոնական ներկայացուցիչ Հալիդ Աբու Սալիդը, հաղորդում է CNN Turk-ը.
«Թուրքիայի կողմից սիրիական ընդդիմությանը ցուցաբերվող աջակցությունը բավարար չէ, և անհրաժեշտ է միջամտել երկրում տեղի ունեցող իրադարձություններին», - ասել է Աբու Սալիհը:
Ըստ նրա, իշխանության ղեկին Բաշար Ալ-Ասադի լինելն անընդունելի է. «Միջազգային դիտորդները Սիրիայում ականատես են եղել խաղաղ բնակչության ոչնչացմանը»:
Հիմնական պատճառներից մեկը, ըստ որի միջազգային հանրությունը մինչև հիմա չի միջամտել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, երկրում նավթի բացակայությունն է:
Հիշեցնենք, որ ըստ ՄԱԿ-ի տեղեկությունների, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 12,000-ը: Մոտ 230,000 մարդ դարձել է փախստական, իսկ մոտ մեկ միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել