Մերօրյա «հերոսները»
Հասարակություն
Վերջին օրերին մեծ աղմուկ առաջացրեց ոմն ամերիկաբնակ Պավել Անդերսոնը, ով որոշել էր բացեիբաց պատմել նախկինում գործած իր «սխրանքների» մասին։ Նա, հանդիսանալով «Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, բազմաթիվ ապօրինությունների արդյունքում ստացել էր Բյուզանդի փողոցում «գերակա շահ» ճանաչված տարածքում կառուցապատում իրականացնելու իրավունք։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչի համար են Հայաստան «ներմուծվում» Պավել Անդերսոնի նման «կառուցապատողները», կամ ինչպես ինքն է իրեն բնութագրել՝ «պոռնոաստղերը»։ Անդերսոնի ապօրինությունները չեն սահմանափակվում պետակական տարբեր մակարդակի պաշտոնյաներին կաշառելով. կաշառքի տեսքով իր ծախսած միջոցները նա պետք է «հետ բերեր»՝ այս դեպքում էլ խախտելով այդ տարածքում բնակվող քաղաքացիների իրավունքները։ Տարածքի բնակիչներին նա ծեծելով և սպառնալիքներով է վտարել իրենց սեփական տներից։ Իհարկե սա եզակի դեպք չէ, երբ «գերակա հանրային շահն» ճշմարտություն է. ես ինքս կարող եմ փաստել սեփական փորձից /Աբովյան-Արամի խաչմերուկի նախկին բնակիչ/։ Մեր պարագայում, «անդերսոն» էր սիրիահայ Ավետիս Կարագուլյանը, ով նույնպես կիրառել է պավելանդերսոնական բոլոր հմտությունները։
«Հանրային շահ» և «կառուցապատում» բառերն այսօր ասոցացվում են ապօրինության և բռնությունների հետ։ Այս ամենում ներքաշված են պետական բոլոր կառույցներն անխտիր, բոլոր դատավորները անխտիր, ինչպես նաև երկրի բարձրագույն իշխանությունը։ Օրինակ ավետիս կարագուլյանն facebook-յան իր էջում չի թաքցնում կապը տարբեր պաշտոնյաների հետ, ովքեր թերևս տարբեր ժամանակներում ապահովել և երաշխավորել են նրա ապօրինությունները։ Իր նկարների ցանկում թերևս բացակայում է գլխավոր հերոսներից մեկը՝ նախագահի եղբայր Լևոն Սարգսյանը, ով իրեն համարում է Ավետիս Կարագուլյանի կնքահայրը։ Յուրաքանչյուր պաշտոնյաների կապը նման մարդկանց հետ չի կարող պատահական լինել, քանի որ ինչպես Անդերսոնը կասեր՝ իրենց խրախճանքը խմբակային է….
Նելլի Ղուկասյան




















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը