Վերանորոգվել է ճանապարհի սողանքային հատվածը
Հայաստան
2011թ նոյեմբերի 24 - ին շահագործման հանձնվեց ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերանորոգված Մ-2՝ Երևան – Երասխ - Գորիս – Մեղրի – Իրանի Իսլամական Հանրապետության սահման, միջպետական նշանակության ավտոճանապարհի սողանքային հատվածը:
Վերականգնման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 48.60 մլն դրամ։ Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ն է, կապալառուն՝ «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով, հիմնանորոգված ճանապարհահատվածի ընդունող հանձնաժողովում ընդգրկված էին նախարարության, Սյունիքի մարզպետարանի, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պատասխանատու աշխատակիցներ, տեխնիկական հսկողության ներկայացուցիչը և շահագրգիռ համայնքի ղեկավարը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի