Պարոն Զոլյանի պահվածքը սխալ էր. Արամ Սիմոնյան
Հասարակություն
Այսօր ԵՊՀ ռոկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի պաշտոնանկությանը։ Լրագրողների այն հարցին, թե միջադեպը պարունակո՞ւմ է արդյոք որևէ քաղաքակական ենթատեքստ, ռեկտորը պատասխանել է.
«Նախարարի արածի մեջ քաղաքական ոչ մի ենթատեքստ չկա, իսկ Սուրեն Զոլյանի կողմից թույլ են տրվել լուրջ խախտումներ, ցավում եմ, որ ամեն ինչ այնպես վերջացավ։
Պարոն Զոլյանը իմ գործընկերն էր, ում հետ ես միշտ էլ լավ հարաբերությունների մեջ եմ եղել։ Բայց կարծում եմ, որ նրա պահվածքը սխալ էր, քանի որ վերջինս պետք է հաշվի առներ այն փաստը, որ պետական ԲՈՒՀ-ի ղեկավարը պարտավոր է ոչ միայն հաշվետու լինել լիազոր մարմնին, այլև ենթարկվել նրա որոշումներին։ Նախարարը մեր վերադասն է, եթե ուզում ենք ունենալ ուժեղ պետություն, ապա բոլորս անխտիր պետք է ենթարկվենք նրան։
Կարող եմ ասել միայն մի բան։ Եթե ԵՊՀ-ում թույլ տրվեին նման սխալներ, ես որպես ռեկտոր վաղուց չէի աշխատի»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը