Օբաման հրաժարվել է ներողություն խնդրել Ռոմնիին քննադատելու համար
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է ներողություն խնդրել նախագահական ընտրություններում իր մրցակցից Միթ Ռոմնիից վերջինիս ձեռնարկատիրական գործունեության մասին բացասական տեղեկատվություն տարածելու համար: Համապատասխան հայտարարությունն Օբաման արել է Վիրջինիայի WAVY-TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Մենք ներողություն չենք խնդրի: Ռոմնին պնդում է, որ կհաղթահարի տնտեսական խնդիրները բիզնեսի ոլորտում իր փորձառության շնորհիվ: Ես կարծում եմ, որ ընտրողներն արդարացիորեն ցանկանում են իմանալ, թե, մասնավորապես, ինչ տեսակի գործարար փորձի մասին է խոսքը»:
Օբաման հիշեցրել է, որ, ըստ Washington Post-ի, Ռոմնիի Bain Capital ընկերությունը ներդրումներ է կատարել ընկերություններ, որոնք զբաղվել են աութսորսինգով, այսինքն աշխատատեղերը փոխանցել են արտասահման: Ռոմնին պնդում է, որ հեռացել է ընկերության ղեկավարի պաշտոնից դեռ 1999 թ., մինչև այդ ամենը կսկսեր տեղի ունենալ: Սակայն Օբաման WAVY-TV –ին տված հարցազրույցում ընդգծել է, որ, ըստ փաստաթղթերի, Ռոմնին այդ ժամանակահատվածում, այսինքն 2000-ականների սկզբին, դեռևս շարունակում էր ղեկավարել Bain Capital ընկերությունը:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, Ռոմնին հուլիսի 13-ին խնդրել է Օբամային ներողություն խնդրել իր ձեռնարկատիրական գործունեության մասին բացասական տեղեկատվության տարածման համար: Ռոմնին պնդում է, որ տվյալները, որոնց մասին խոսել է Օբաման, հավաստի չեն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)