Նողկալի և համառ ատելություն մայրաքաղաքի կանաչ տարածքների նկատմամբ. ահազանգ
Հասարակություն
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը ահազանգում է Աբովյան փողոցում կատարվող շինարարության մասին.
«Աբովյան փողոցում ապամոնտաժված բուտիկների տեղում կրկին շինարարություն է։ Այս պահին ակտիվորեն աշխատում է շինարարական տեխնիկան, ծառերի կողքին անհայտ պատճառներով և անհայտ թույլտվություններով կատարվում են հողաշինարարական աշխատանքներ։ Փորվող փոսորակը վնասում է մայթի հաստաբուն ծառերի արմատները։
Այս նողկալի և համառ ատելությունը մայրաքաղաքի կանաչ տարածքների նկատմամբ բնական շարունակությունն է քաղաքապետարանի տարածած սուտ հատարարության, թե այդտեղ որևէ «օբյեկտի» կառուցում չի նախատեսվում։
Մենք դատապարտում ենք հանրային տարածքներն այլանդակող և առևտրի գոտու վերածող բոլոր որոշումները և պահանջելու ենք նրանց պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ։ Պահանջում ենք հողի հետլիցք կատարել և դադարեցնել Աբովյան փողոցի հանրային տարածքում ընթացող աշխատանքները ։
Մեր քաղաքը ՀՔՆ


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը