Ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է հիվանդությունների ռիսկը
Հասարակություն
Ակտիվ հանգիստ կազմակերպելու կարևորության մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Սրտաբանության ինստիտուտի սրտաբանական անբավարարության բաժնի ղեկավար Լիանա Թումասյանը, ով զգուշացրեց, որ «ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է քաղցկեղի, սիրտ-անոթային, հոգեկան հիվանդությունների ռիսկը»։
Ըստ բանախոսի, ակտիվ հանգիստն առողջ անցկացնելու համար հարկավոր է հետևել մի քանի խորհուրդների. կտրուկ տաք եղանակից միանգամից սառը ջրի մեջ խորասուզվելը սխալ է, այն կարող է հանգեցնել մինչև սրտի կանգի։ Չափից դուրս շատ արևի տակ մնալը ևս վնասակար է, քանի որ այն կարող է հանգեցնել մաշկի քաղցկեղի, իսկ դրանից շատ խուսափումը՝ կրծքի քաղցկեղի։ Այսինքն, պետք է հնարավորինս ընտրել հանգստի ոսկե միջինը։ Ինչ վերաբերում է սնունդին, խորհուրդ է տրվում օգտագործել մրգեր, բանջարեղեն, կարմիր գինի, խուսափել յուղոտ և ծանր խորտիկներից։ Օրական 5 կմ հարկավոր է քայլել։
Ասուլիսի մյուս բանախոս հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, որ աշխատամոլությամբ տառապող մարդիկ կան, որոնց համար հանգիստը մեկ այլ աշխատանքով զբաղվելն է։ Կիրակի օրերը պետք է օգտագործել հանգստի համար, հակառակ դեպքում առաջանում է գերհոգնածություն։ Հոգեբանը կարծում է, որ ակտիվ ֆիզիկական աշխատանքով զբաղվողի համար լավագույն հանգիստը պասիվ հանգիստն է, իսկ մտավոր աշխատողի համար՝ ճիշտ հակառակը։ Մարդն ինքը պետք է հասկանա, թե ինչ միջավայրում է լիարժեք հանգստանում, այդ դեպքում միայն աշխատելու ցանկություն կարող է առաջանալ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը