Սաուդյան Արաբիան Պաղեստինին ֆինանսական օգնություն կտրամադրի
Մերձավոր Արևելք
Սաուդյան Արաբիան 100 մլն դոլարի ֆինանսական օգնություն կտրամադրի Պաղեստինի Ազգային վարչությանը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Պաղեստինի Ազգային վարչության ղեկավարը Ջիդեում հանդիպման ժամանակ համապատասխան խնդրանքով դիմել է ՍԱ-ի թագավոր Աբդալ իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդին: Բանակցությունների ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Պաղեստինի ֆինանսական ճգնաժամի թեման:
«Իշխանություններն անկարող են վճարել նույնիսկ բյուջետային աշխատողների աշխատավարձերը»,- հաղորդել է France Press–ին Սաուդյան Արաբիայում Պաղեստինի դեսպան Ջամալ Շոբաքին:
Պաղեստինը ներկայումս բավականին լուրջ ֆինանսական խնդիրներ ունի: Նրա արտաքին պարտքը կազմում է մոտ 1.5 մլրդ դոլար։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել