Մարոկոյում Սիրիայի դեսպանը հայտարարվել է պերսոնա նոն գրատա
Մերձավոր Արևելք
Մարոկոյի արտաքին գործերի նախարարությունն այսօր Սիրիայի դեսպանին հայտարարել է պերսոնա նոն գրատա, հաղորդում է Reuters-ը: Ենթադրվում է, որ դեսպանն անմիջապես պետք լքի Ռաբատը: Սիրիայի դեսպանատունն այս իրադարձությանը դեռ որևէ մի կերպ չի արձագանքել:
Նշենք, որ Սիրիայում բախումները չեն դադարում, չնայած այն հանգամանքին, որ ապրիլի կեսերից, ըստ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Անանի ծրագրի, երկրում զինադադար է հայտարարված, որի իրականացմանը պետք է հետևեն ՄԱԿ-ի դիտորդները: Սիրիական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ լավ զինված զինյալներն աջակցություն են ստանում դրսից, իսկ երկիրը, փաստորեն, գտնվում է «պատերազմական վիճակում»։
Ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 12.000-ը: Սիրիական իշխանությունները պնդում են, որ զինված ընդդիմության հետ մարտերի ընթացքում սպանվել է ավելի քան 2.5 հազար զինծառայող և իրավապահ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել