Ուկրաինայում առաջարկվում է տուգանել ԼԳՏԲ քարոզչության համար
Աշխարհ
Ուկրաինայի խորհրդարանի` Ռադայի պատգամավոր, իշխող և ռուսամետ Ռեգիոնների կուսակցությունը ներկայացնող պատգամավորներից մեկը առաջարկել է ընդունել օրինագիծ, համաձայն որի՝ կտուգանվեն համասեռական հարաբերությունները քարոզող անձինք: "Украинские Новости"-ի հաղորդմամաբ՝ օրինագծով ենթադրվում է, որ համասեռական հարաբերությունները և տրանսսեքսուալությունը քարոզողները պետք է տուգանվեն 8.5-ից 15.3 հազար գրիվենով (մոտ 400-ից 800 հազար դրամ):
Օրինագիծը արդեն դաժան քննադատության է արժանացել ուկրաինացի իրավապաշտպանների կողմից:
Նշենք, որ համաձայն վիճակագրության՝ ուկրաինացիների շուրջ 2 տոկոսը ԼԳՏԲ խմբին պատկանող անձինք են:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ