Սերբ նարկոբարոնը պատվիրել է Սերբիայի նախկին նախագահի սպանությունը
Աշխարհ
Սերբիացի նարկոբարոն, այժմ հետախուզման մեջ գտնվող Դարկո Շարիչը հայտարարել է, որ 10 միլիոն եվրո կտա այն անձանց, ովքեր կսպանեն իր նարկոկայսրության փլուզման մեջ "մեղավոր" 6 անձնացից որևէ մեկին: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ 6 անձանց մեջ են Սերբիայի նախկին նախագահ Բարիս Տադիչը, ինչպես նաև այդ երկրի Ազգային անվտանգության խորհրդի կոորդինացիոն բյուրոի նախագահը, ներքին գործերի նախարարը, ինֆորմացիայի և անվտանգության գործակալության ղեկավարը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերով դատախազը և արդարադատության նախարարը:
Նշենք, որ ըստ "Պրեսս-օնլայն"-ի՝ այդ "պատվերի" մասին տեղեկությունները եկել են եվրոպական երկրների հատուկ ծառայություններից, և դրանք արդեն ներկայացվել են Սերբիայի նորընտիր նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ