Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտի Փոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավար Դանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասին ԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Կաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը Մակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ 

Փոխվարչապետն այցելեց Տավուշի մարզ

Հասարակություն

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր` ծանոթանալու մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին:

Մարզի համայնքներում տարբեր ծրագրեր են իրականացվում ինչպես առաջնահերթ խնդիրների լուծման, այնպես էլ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ), Համաշխարհային բանկի, ԻՖԱԴ-ի գրասենյակի ծրագրերի միջոցով` միտված սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը:

Փոխվարչապետն այցն սկսեց Սեւան-Դիլիջան թունելի հյուսիսային մուտքից մինչեւ Դիլիջան քաղաքի օղակաձեւ խաչմերուկ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների դիտարկմամբ: Հիմնանորոգման համար ՀՀ կառավարության հունիսի 28-ի 819-Ն որոշմամբ նախատեսված է 1 մլրդ 177 մլն դրամ: Աշխատանքներն արդեն մեկնարկել են, եւ փոխվարչապետին զեկուցվեց, որ դրանք նախատեսվում է ավարտել առաջիկա 2 ամսում:Ա. Գեւորգյանը կարեւորեց հիմնանորոգումը որակյալ եւ հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտելու հանգամանքը:

Այնուհետեւ Ա. Գեւորգյանը մարզպետ Ա. Ղուլարյանի, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրեն Ա. Կիրակոսյանի ուղեկցությամբ Իջեւան քաղաքում ծանոթացավ Իջեւանի գրադարանի վերանորոգման ընթացքին: Պետբյուջեի միջոցներով գրադարանի վերանորոգման համար հատկացվել էր 53 մլն դրամ: Աշխատանքներն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 30 մլն դրամ: Փոխվարչապետի հետ քննարկվեց ՀՍՆ հիմնադրամի ֆինանսավորմամբ աշխատանքն ավարտին հասցնելու հնարավորությունը:

Ա.Գեւորգյանը եղավ սահմանամերձ Բարեկամավան համայնքում, որտեղ շահագործման է հանձնվել համայնքի խմելու ջրագիծը` բարելավելով երկու թաղամասի ջրամատակարարումը: Աշխատանքներն իրականացվել են հրատապ երկրորդ ծրագրով հատկացված 20 մլն դրամով: Նախատեսվում է նաեւ համայնքն ապահովել գազամատակարարմամբ. հրատապ երրորդ ծրագրով գազատարի ներտնտեսային ցանցի կառուցման աշխատանքների համար կհատկացվի 6.2 մլն դրամ: Համայնքում բարձրացվեց վթարային դպրոցի ամրացման եւ համայնքային կենտրոնի շենք ունենալու հարցը: Քննարկվեցին դպրոցի սեյսմակայունության բարձրացման, վերանորոգման, ինչպես նաեւ առկա շենքային պայմաններում համայնքապետարանի տեղակայման հնարավորությունները:

Այցի շրջանակում Բերքաբեր համայնքում Ա.Գեւորգյանը ծանոթացավ դպրոցի շենքային պայմաններին, որը նախատեսվում է վերանորոգել ՀՍՆ հիմնադրամի ֆինանսական միջոցներով: Տեղեկացվեց, որ առաջնահերթ խնդիրների լուծման առաջին ծրագրով հատկացված 12 մլն դրամով վերանորոգվել է շենքի միայն տանիքը, սակայն մասնաշենքը չի վերանորոգվել արդեն 30 տարի:

Բարձրացվեց նաեւ համայնքային կենտրոնի վերանորոգումն ավարտին հասցնելու հարցը: Փոխվարչապետին զեկուցվեց, որ առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ հրատապ ծրագրով կենտրոնի վերանորոգման համար հատկացվել էր 18 մլն դրամ, որով նախատեսված աշխատանքներն ավարտված են, սակայն վերանորոգումն ավարտին հասցնելու համար լրացուցիչ 20-25 մլն դրամի անհրաժեշտություն կա:

Սարիգյուղ համայնքում քննարկվեց համայնքի ջրամատակարարման ցանցի կառուցման հնարավորությունը, այս խնդիրը բարձրացվել էր նաեւ ՀՀ նախագահի ապրիլին կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ:Փոխվարչապետը հանձնարարեց ՀՍՆ հիմնադրամի տնօրենին` ուսումնասիրել մոտակա ջրաղբյուրների օգտագործման հնարավորությունը եւ առաջարկություն ներկայացնել աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Այցի ավարտին Ա.Գեւորգյանին ներկայացվեց նաեւ ԻՖԱԴ-ի գրասենյակի կողմից Կոթիի տարածաշրջանում նախատեսվելիք գազաֆիկացման ծրագիրը:Կգազաֆիկացվեն Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի , Ջուջեւան համայնքները, որտեղ կանցկացվեն նաեւ ներքին գազաբաշխիչ ցանցեր: Ավելի քան 2,5 մլն դոլարի ներդրում պահանջող աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում: Ա. Գեւորգյանը կարեւորեց սահմանամերձ համայնքների գազաֆիկացումը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համար
Ամենադիտված