Հանդիպում հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանի հետ
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ընդունել է հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել բարերարին` Արցախի շենացման գործում ունեցած մեծ ավանդի համար, ինչպես նաեւ կարեւորել նրա անձնական օրինակը մեր հանրապետությունում տարբեր բարերարների կողմից ներդրումային ծրագրերի իրականացման տեսանկյունից: Լեւոն Հայրապետյանն իր հերթին նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված է բարենպաստ տնտեսական եւ քաղաքական մթնոլորտ՝ գործարար միջավայրի զարգացման համար, ինչը եւ ներդրումների ներգրավման կարեւորագույն նախապայմաններից մեկն է:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն