Հյուսիսային Կորեայում բռնել են առաջնորդների արձանները վնասողներին
Աշխարհ
Հյուսիսային Կորեան մեղադրում է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային` իր երկիր լրտես-ահաբեկիչներ ուղարկելու մեջ: France-Presse-ի հաղորդմամբ՝ հյուսիսկորեական լրատվամիջոցներով տարածված այդ երկրի իշխանությունների հայտարարության մեջ ասվում է, որ անձինք, ովքեր փորձում էին վնասել երկրի կոմունիստ առաջնորդների արձանները, ձերբակալված են և արդեն ընդունել են, որ իրենց ֆինանսավորում էին ամերիկյան և հարավկորեական հետախուզական ծառայությունները: Ձերբակալվածների քանակը հայտնի չէ, ինչպես նաև հայտնի չէ՝ արդյոք իրենց հաջողվել է վնասել որևէ հուշարձան, թե ոչ:
Երկրի իշխանությունների տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ դիվերսիան կազմակերպված էր հատուկ Հյուսիասյին Կորեայի միասնականությունը կազմալուծելու համար, սակայն ոչ մի թշնամական ուժ չի կարողանա անել դա, նույնիսկ եթե երկիրը շուռ գա, իսկ երկինքը վայր ընկնի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ