Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Արցախում բազկի ուժի հետ միաժամանակ անհրաժեշտ է ակտիվացնել մտավոր ուժը. Արթուր Իշխանյան

Հարցազրույցներ

Lurer.com-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Արթուր Իշխանյանի հետ, ով, լինելով նամակի ստորագրողներից մեկը, պարզաբանել է հայ գիտնականների բաց նամակը՝ ուղղված ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին։

- Պարոն Իշխանյան, Արցախի նախահագի թեկնածու Վիտալի Բալասանյանին ուղղված բաց նամակը հարուցեց իրարամերժ մեկնաբանություններ մամուլում։ Ի՞նչ կարող էք ասել այդ մասին։

- Ինձ համար անսպասելի էին այդ մեկնաբանությունները, քանի որ դրանք նախ և առաջ ոչ պրոֆեսիոնալ էին։ Տպավորությունն այն էր, որ նամակի բուն տեքստը չեն ընթերցել։ Բանն այն է, որ նամակով ասվում էր միայն հետևյալը՝  նամակի ներքո ստորագրյալները ողջունում են Վիտալի Բալասանյանի՝ գիտությանն առնչվող ծրագիրը և իր՝ Վիտալի Բալասանյանի նախագահ ընտրվելու դեպքում կաջակցեն այդ ծրագրի իրականացմանը։

- Բայց արդյո՞ք այդ նամակը միջամտություն չէ Արցախ պետության գործերին։

- Իրականում նամակը զուտ գիտության կազմակերպման հարցերի արծարծում է, բացառապես հեռու է նեղ քաղաքական խնդիրներից և սկզբունքորե՛ն չի կարող դիտվել որպես միջամտություն, քանի որ որևէ քաղաքակական ենթատեքստի մասին խոսք լինել չի կարող ընդհանրապես։

- Այնուհանդերձ, նամակը հարուցեց այդպիսի մեկնաբանություններ։ Ինչո՞վ եք բացատրում դա։

- Կրկնում եմ, որ ինձ համար նման հրապարակումներն անընդունելի են։ Անձնապես ես նախագահի երկու թեկնածուներին էլ հավասարապես ողջունում եմ։ Որպես ծնունդով արցախցի և պարզպես մարդ, ով տարբեր ձևերով մասնակցել է Արցախյան ազատամարտին՝ ես իհարկե հետաքրքրվում եմ Արցախով, սիրում եմ Արցախն ու շատ եմ կամենում շեն տեսնել այն։ Գալով այս ընտրություններին, որոնք Արցախի պետականության կայացման ու զարգացման հերթական կարևոր փուլն են, ես կամենում եմ շեշտել, որ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտումն իհարկե շատ կարևոր է և անհարկի միջամտություններն արտաքին աշխարհից անընդունելի են սկզբունքորեն։ Հիմա՝ կոնկրետ Ձեր հարցադրման վերաբերյալ։ Արցախի ազատամարտի ընթացքում ես որոշ, շատ աննշան, անձնական շփումներ ունեցել եմ պրն. Վիտալի Բալասանյանի հետ և հարգում եմ նրան։ Միևնույն ժամանակ վստահ եմ, որ եթե անձնապես ճանաչեի նաև պրն Բակո Սահակյանին, ապա ճիշտ նույնաբար կվերաբերվեի նաև նրան։ Անկախ ամեն ինչից, ես հարգում եմ երկուսին էլ, քանի ինձ համար կասկած չկա, որ երկուսն էլ մեծ ներդրում ունեն Արցախի Հանրապետության կայացման գործում, երկուսն էլ մեծ հայրենասերներ են և երկուսի պարագայում էլ, կարծում եմ, արցախյան մեր ընդհանուր գործը բարի ձեռքերում է։

- Այնուհանդերձ...

- Այնուհանդերձ։ Ուզում եմ դիմել տարատեսակ թյուր մեկնաբանությունների հեղինակներին, ինչպես, օրինակ, http://www.1in.am/arm/regional_karabagh_96457.html տպագրության հեղինակներին՝ հստակորեն ասել հետևյալը։ Ասում եմ (ընդ որում, այստեղ ես բացառապես իմ անձնական տեսակետն եմ արտահայտում, բայց վստահ եմ, որ շատերը կհամաձայնեն) ընդամենը մեկ բան՝ պարոնայք, ինչ-որ բան ասելուց առաջ, խնդրոմ եմ ինքներդ Ձեր աչքերի մեջ նայեք մի պահ, խորհեք։ Ամո՛թ Ձեզ։ Իրոք, այդ ինչպե՞ս եղավ, որ Արցախի պաշտպանության ժամանակ մենք բոլորս Արցախում, Հայաստանում, սփյուռքում և ամենուր անում էինք ամեն ինչ, որպեսզի աջակցենք մարտին, ու դա միջամտություն չէր դիտվում, իսկ հիմա, երբ մենք ասում ենք, որ կաջակցենք մեր մտքի զարգացմանը, գիտությանն ուղղված բոլոր ծրագրերին, ապա դա պիտակավորվո՞ւմ է։ Անընդունելի է ամեն ինչ՝ և՛ ասելիքը, և՛ մոտեցումը, և՛տոնը, և՛ անգամ կիրառված բառերը, ամե՛ն ինչ։ Անընդունելի է։

- Բայց այնուամենայնիվ …

- Եվ այնուամենայնիվ, այս ամենում ամենացավալին այն է, որ մենք ցավով փաստում ենք, որ մինչ այսօր Արցախի բյուջեում նույնիսկ չկա գիտությանը վերաբերող տող՝ պատկերացնո՞ւմ եք։ Ըստ իս՝ սա աններելի է, քանի որ մենք հասկանում ենք, որ բազկի ուժի հետ միաժամանակ մեզ անհրաժեշտ է ակտիվացնել մտավոր ուժը՝ դիմակայելու համար այն խելահեղ մարտահրավերներին, որոնք թելադրվում են ժամանակակից իրողություններով, դիմակայելու համար ազգերի մրցակցությանը՝ մրցավազքին։ Գիտության ֆինանվավորման բացակայության փաստը որևէ կերպ ընդունելի համարվել չի կարող։ Ես կոչ եմ անում գործող նախագահին և բոլոր թեկնածուներին՝ ընտրվելու պարագայում արմատապես փոխել իրավիճակը և կատարել բյուջեից համապատասխան մասնահանումներ՝ Արցախում գիտության զարգացման համար։ Մնամ Արցախում զարգացած կրթություն և գիտություն ունենալու ցանկությամբ։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված