«Հայկական Ժամանակ». 8 թեկնածու՝ Թալինի քաղաքապետի պաշտոնի համար
Հայկական Մամուլ
Այս կիրակի լրացել է օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում կայանալիք քաղաքապետի արտահերթ ընտրություններում թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը:
Թալինի քաղաքապետի ընտրությունները կազմակերպող թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացվել է քաղաքապետի ութ թեկնածուների առաջադրման փաստաթղթեր:
Թալինի քաղաքապետի թեկնածուներ են առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վազգեն Խաչատրյանը, ՀՀԿ-ն ներկայացնող Ժորա Գրիգորյանը, որն առաշադրվել է կուսակցական որոշմամբ, իսկ հանրապետական Սարգիս Արամյանն էլ քաղաքապետի թեկնածու է առաջադրվել ինքնաառաջադրման սկզբունքով:
Նշված երեք թեկնածուներից բացի, քաղաքապետի թեկնածուներ են առաջադրվել նաև անկուսակցական Տիգրան Հարությունյանը, Գևորգ Եսայանը, Վորոշ Խաչատրյանը, Էդվարդ Գրիգորյանը և Գագիկ Կարապետյանը:
Թալինի քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո, քանի որ նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանը թիվ 15 ընտրատարածքից մեծամասնական ընտոսկարգով դարձել է Աժ պատգամավոր:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին