«Չորրորդ ինքնիշխանություն». Տիգրան Սարգսյանը զբաղված է գործարար դաշտին առնչվող խնդիրները կարգավորելու գործով
Հայկական Մամուլ
«ՉԻ» տեղեկությունների համաձայն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն արդեն պաշտոնապես հայտարարել է իր արձակուրդ գնալու մասին, բանից պարզվում է` ոչ թե իր ամառային հանգիստն է վայելում, այլ զբաղված է գործարար դաշտին առնչվող խնդիրները կարգավորելու գործով:
ՀՀ սահմանները լքելուց առաջ վարչապետ Սարգսյանը Ջերմուկ քաղաքում հանդիպումներ է ունեցել ինչպես գործարար շրջանակների, այնպես էլ նախարարների հետ, որոնց արձակուրդ գնալուց առաջ հայտնել է իր վերջին ցանկությունների մասին:
Ըստ նույն լուրերի, Սարգսյանն այդ հանդիպման ժամանակ շատերի ներկայությամբ հայտարարել է, որ մեր երկրում թիվ մեկ օրինակելի գործարարն Աշոտ Արսենյանն է՝ Քլոսը, որին պետք է աջակցել ու առավելագույնս հնարավորություններ տալ բիզնեսի դաշտում կրկնակի հաջողություններ արձանագրելու համար:
Ի դեպ, այդ հաջողությունների հետ ուղղակիորեն առնչվում է Ջերմուկ քաղաքում ևս մի քանի առողջարաններ Արսենյանի տիրույթ տեղափոխելու հարցը, մանավանդ, որ այսօր որոշ առողջարաններ հենց Արսենյանների այս ոլորտում ունեցած մոնոպոլ դիրքերի պատճառով մրցակցությանր չեն դիմանում:
Ի դեպ, այդ հանդիպման շրջանակներում նախարարներից ոմանց էլ Սարգսյանը պարզապես զգուշացրել է հնարավորինս քիչ խոսել Սևանին վերաբերող խնդիրների շուրջ, իսկ կտրուկ գործողությունների դիմելուց առաջ հիշել, թե ինչպիսին կլինեն դրանց հաջորդող հետևանքները:
Իսկ իր համար հույժ կարևոր հարցերր վեր բարձրացնելուց հետո վարչապետ Սարգսյանը մասնակցել է Աշոտ Արսենյանի կողմից կազմակերպված ճոխ հյուրասիրությանը, որին քիչ ավելի ուշ միացել են նաև մեծարգո այրերի տիկնայք ու մինչև ուշ երեկո լավ ժամանակ են անցկացրել «Արմենիա» առողջարանում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին