«Հրապարակ». ՌԴ Պետդումայի նախագահը կժամանի Հայաստան
Հայկական Մամուլ
Հուլիսի երրորդ կեսին Հայաստան կժամանի ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Ի տարբերություն Վալենտինա Մատվիենկոյի' նա կգիշերի և երկու օր կգտնվի Հայաստանում' 23-24-ին:
Պուտինի «դինաստիայի» աշխատակազմի նախկին ղեկավարի այցը տարածաշրջան պայմանավորված է ոչ միայն առկա զարգացումներով, որտեղ Հայաստանին վեկտորիալ-լուրջ դերակատարություն է վերապահվում, այլև պարիտետի պահպանմամբ:
Թերթը հիշեցնում է՝ Նարիշկինը հուլիսի 7-ին այցելել էր Ադրբեջան:
Ի դեպ, ռուսական էմիսարների այցելությունների շարքն առաջիկայում դեռ կշարունակվի, սպասվում են նաև գուբերնատորների այցեր, իսկ սեպտեմբերի 7-ին, ըստ նախնական հայտարարության, Հայաստան կժամանի նույն ինքը՝ Վլադիմիր Պուտինը:
Պուտինը Հայաստան է գալու ՀԱՊԿ զորավարժություններին «մասնակցելու» համար, և եթե հաշվի առնենք, որ Ուզբեկստանն օրերս դուրս եկավ ՀԱՊԿ-ից, ապա կառույցի կշիռը բարձրացնելու ամենահարմար պահը Վլադիմիր Վլադիմիրովիչը թերևս չի կորցնի:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին