«Ժողովուրդ». Հայաստանը սկսել է սուրճ արտահանել
Հայկական Մամուլ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «ՀՀ արտաքին առևտուրը 2011»–ին վերնագրով զեկույցում ուշագրավ փաստ կա. Հայաստանը 2011–ին արտահանել 1143 տոննա սուրճ, սուրճի թեփ, սուրճի փոխարինիչներ՝ ցանկացած համամասնությամբ սուրճի պարունակությամբ:
Իհարկե, եթե Հայաստանը լիներ Աֆրիկա մայրցամաքում կամ Հարավային Ամերիկայում, ապա սա միգուցե նորմալ դիտվեր: Բայց քանի որ Հայաստանում սուրճի ծառեր չեն աճում, ապա սա անհասկանալի է:
Սուրճը Հայաստանից արտահանված միակ տարօրինակ ապրանքատեսակը չէ. ժամանակին էլ Հայաստանը ներկայիս ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի ու նրա՝ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ քեռու՝ Գ. Գրիգորյանի շնորհիվ բանան էր արտահանում: Հիմա բանանին փոխարինելու է եկել սուրճը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին