«Ժողովուրդ». Երգչուհի Լուսինան ամուսնանում է. հարսանիքի քավորը կլինի Լևոն Քոչարյանը, քավորկինը՝ Սիրուշոն
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ շուտով տեղի է ունենալու Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի դստեր, երգչուհի Լուսինայի հարսանիքը:
Թերթի տեղեկություններով` երգչուհու ընտրյալն աշխատում է ՀՀ նախագահի նստավայրում: Լուսինայի հարսանիքի քավորը կլինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոնը, իսկ քավորկինը, բնականաբար, երգչուհի Սիրուշոն:
Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Անդրանիկ Մանուկյանից:
«Այո՛, ամուսնանում է, բայց դրանում ի՞նչ արտառոց բան եք տեսնում, ախր դա ի՞նչ գրելու բան է, որ ուզում եք գրել: Հա ի՞նչ անենք, թե ով է նրանց քավորն ու քավորկինը, հիմա աղջիկը չպե՞տք է ամուսնանա, իրենք ընկերներ են, իրենց քավոր են ընտրել»,-ասել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան, ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին