«Հրապարակ». Սերժ Սարգսյանի եղբորորդու հարսանքին ներկա է եղել գրեթե ողջ էլիտան
Հայկական Մամուլ
Շաբաթ օրը նախ Սբ. Գայանե վանքում Սերժ Սարգսյանի եղբոր որդու պսակադրության արարողությունն է կայացել, ապա «Օջախ» ռեստորանային համալիրում` հարսանիքը:
Այն անցել է բավականին ճոխ և ուրախ: Քաղաքական գրեթե ողջ էլիտան ներկա է եղել: Նախարարներից մասնակցել են Սեյրան Օհանյանը, Արմեն Աշոտյանը, Էդվարդ Նալբանդյանը, Հասմիկ Պողոսյանը:
Երգ ու պարով ուրախացրել են Զարուհի Բաբայանը, Թաթան, Ռազմիկ Ամյանը: Հարսանիքին ներկա չի եղել առաջին տիկինը, ում մոր հուղարկավորությունն էր մի քանի օր առաջ, սակայն Սերժ Սարգսյանը մասնակցել է զարմիկի հարսանիքին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին