«Հայկական Ժամանակ». Մարգար Օհանյանը ներման խնդրագիր է գրելո՞ւ
Հայկական Մամուլ
Թերթի ունեցած տեղեկություններով, ՃՈ նախկին պետ, յուրացման համար 6 տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյանը չի բողոքարկել իր վճիռը, քանի որ առաջիկայում Սերժ Սարգսյանին ներման խնդրագիր է գրելու և ազատ է արձակվելու:
Օհանյանը պատրաստվո՞ւմ է նման բան անել: Այս հարցին ի պատասխան՝ փաստաբան Մկրտիչ Վասակյանը ասաց. «Դա իր անձնականն է, ես չեմ կարող նման բան ասել: Նման հարց չենք քննարկում»:
Վասակյանը ասել է նաև, որ եթե Օհանյանը պատրաստվի նման բան անել, ինքը այդ մասին կիմանա:
«Նա ինձ պետք է ասի, որ ես գրեմ, ինքը չի կարող գրել»,- երեկ թերթի թղթակցին ասել է Օհանյանի փաստաբանը և ավելացրել, որ այս պահի դրությամբ ինքը որևէ խնդրագիր չի գրել:
Թերթը հիշեցնում է, որ վերջին դատական նիստում Օհանյանը, պաշտպանական ճառ ասելու փոխարեն, հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի՝ ընդունել էր իր մեղքը պետության առաջ: Նա մեղադրվում էր բենզինի յուրացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին