ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Քաղաքական տյունի՞նգ, թե՞ «իրավիճակ է փոխվել». ՀՀԿ և ՔՊ նմանություններն ու տարբերությունները

Վերլուծական
Հեղափոխությունից հետո շատերն են զուգահեռներ անցկացնում ներկա և նախկին իշխանությունների միջև: Շատերի կարծիքով իրավիճակ է փոխվել, մյուսներն էլ պնդում են, որ ՔՊ նույն ՀՀԿ-ն է, պարզապես քաղաքական տյունինգի ենթարկված: Փորձենք վեր հանել անցյալի և ներկայի քաղաքական լիդերների ընդհանրությունները և նմանությունները: 
 
Եվ այսպես, որո՞նք են ՀՀԿ և ՔՊ նմանությունները.
 
1.Նոր իշխանությունը փորձում է բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկված ՀՀԿ-ականներին փոխարինել ՔՊ-ականներով: Ու սա այն դեպքում, երբ թավշյա հեղափոխությունից հետո ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը որպես առաջին քայլերից մեկը, հայտարարեց բուհերն ապակուսակցականացնելու մասին: Բայց հիմա ստացվում է` նրանք ևս ընթանում են նախորդների ճանապարհով:
 
2. Տրանսֆերտների հարկման մասին վերջին խոսակցությունները։ Դրանք գալիս են հիշեցնելու, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գնում է ՀՀԿ հետքերով՝ փորձելով հարկային եկամուտները ձևավորել բնակչության աղքատ խավերի հաշվին, քանի որ տրանսֆերտներ հիմնականում ստանում են այն ընտանիքները, որոնք երկրի տարածքում բավարար եկամտի աղբյուր չունեն, այլապես տրանսֆերտի կարիք էլ չէին ունենա, և ստիպված են մեծ մասամբ այդ եկամուտը վաստակել օտարության մեջ, հաճախ շատ ծանր պայմաններում։
 
3. ՔՊ-ն գնալու է ՀՀՇ-ի և ՀՀԿ-ի ճանապարհով, որովհետև նրանց նման կառուցվել է իշխանության շուրջը և հանուն իշխանության:
 
4 Ինչպես և ՀՀԿ-ն ՔՊ-ն նույնպես կառուցվել է մեկ մարդու շուրջ: Եթե այն ժամանակ ասելով ՀՀԿ՝ հասկանում էինք անփոխարինելի Սերժ Սարգսյան, ապա այսօր արդեն անփոխարինելի է Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ համար:
 
5. Մարզերում համատարած ՔՊ-ականացումից հետ չի մնում նաև մայրաքաղաքը, որտեղ սնկի պես սկսել են աճել ՔՊ գրասենյակները: Ժամանակին այդ մենաշնորհը պատկանում էր ՀՀԿ-ին: Իհարկե, դա մի կողմից նորմալ, տրամաբանական քաղաքական գործընթաց է, քանի որ Փաշինյանի թիմը այս պահին քաղաքական դաշտում կայանալու խնդիր ունի, բայց արդյո՞ք Փաշինյանը գիտակցում է, որ այս տենդենցի խորացումը կարող է փակուղու առջև կանգնեցնել հենց իրեն:
 
6.Խնամի-ծանոթ-բարեկամներին պետական համակարգում դասավորելու, գնումների համակարգում նրանց «չալաղաջ» պայմանագրերը առաջարկելու պրակտիկան ևս ՀՀԿ-ից փոխանցվել է ՔՊ-ին: Ամենաթարմ դեպքերի հերոսները Արարատի մարզպետն ու Երևանի քաղաքապետն էին՝ համապատասխանաբար դպրոցի ուսմասվար տնօրենով և գնումների մրցույթում հաղթած մտերիմ ընկերոջով:
 
7.Ինքնապարգևատրումները, չարած աշխատանքի դիմաց պետական բյուջեի հաշվին ճոխ ինքնահատկացումներ անելու հարցում ՔՊ-ն հետ չի մնում ՀՀԿ-ից: Չնայած արդարության համար պետք է փաստենք, որ ՀՀԿ-ն եթե նույնիսկ արել է նման քայլեր, դա չի եղել այսպիսի ծավալներով և այսպիսի պնդերեսությամբ:
 
8. Նոր Հայաստանի իշխանությունները ՀՀԿ-ին չեն զիջում անգամ խաշի նկատմամբ սիրո հարցում: Խաշ փարթիները ընդունված երևույթ են նաև ՔՊ թիմում:
 
9.Ազատ մամուլի հանդեպ նոր իշխանությունների վերաբերմունքը շատ չի տարբերվում նախկին իշխանություններից, որոշ հարցերում նույնիսկ շատ ավելի ռադիկալ և անհանդուրժող է: ՀՀԿ օրոք լրատվամիջոցների գրասենյակներ շնորքով չէին ներխուժում, ԱԺ մակարդակով էլ չէին քննարկում կարգազանց լրատվամիջոցներին պատժելու հարցը:
 
10.Վերջին նմանությունը ի հայտ եկավ այսօր, երբ Իմ Քայլը խմբակցությունը, ՀՀԿ անելով, տապալեց ԱԺ նիստը, չապահովելով քվորում Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխության քննարկման ժամանակ: Հեղափոխությունից հետո մինչ ընտրությունները նման կերպ վարվում էր հենց ՀՀԿ-ն:
 
11.ՀՀԿ և ՔՊ նմանությունների թվին կարելի է դասել նաև այն, որ ներկայիս իշխանական թիմում քիչ թե շատ պրոֆեսիոնալ կադրերը, բոլորն էլ նախկին իշխանության մաս էին կազմում:
 
Իսկ որո՞նք են տարբերությունները
 
1.Օբյեկտիվորեն նվազել է համակարգային կոռուպցիան, և դա չնկատելու համար առնվազն պետք է քաղաքական կուրություն ունենալ: Իհարկե, խնդիրը դեռևս ամբողջությամբ լուծված չէ, միջին և ստորին օղակներում կոռուպցիոն դրսևորումների հանդիպում ենք նաև այսօր:
 
2.Հեղափոխությունից հետո տեղական և համապետական ընտրությունները Հայաստանում կարելի է համարել ազատ և թափանցիկ: Հետևաբար, կարող ենք նաև փաստել, որ ՔՊ-ն տարբերվում է ՀՀԿ-ից ժողովրդի քվեն ստանալու, հանրության կողմից լայն աջակցություն ունենալու հանգամանքով:
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված