ՀՅԴ-ն աջակցում է Վիտալի Բալասանյանի՞ն
Քաղաքական
Հավաստի տեղեկությունների համաձայն, ՀՅԴ Արցախում գործող յոթ կոմիտեներից չորսը որոշում էին կայացրել նախագահական ընտրություններում աջակցել Վիտալի Բալասանյանին: Իսկ երեքը ընդունել էին չեզոք դիրք: Սակայն ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն Հրանտ Մարգարյանի ճնշումների տակ ընդունել է տեղական մարմինների կամքին հակառակ որոշում, հայտնում է Lragir.am-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, Արցախի ՀՅԴ ԿԿ որոշումից հետո Ստեփանակերտի քաղաքային և Մարտակերտի շրջանային կոմիտեները որոշում են կայացրել պաշտպանել Վիտալի Բալասանյանին և անվստահություն են հայտնել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեին: Մյուս կոմիտեներում քննարկումները շարունակվում են:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան