Աֆղանստանում «Թալիբան» գրոհայինները ՆԱՏՕ-ի ուղղաթիռ են ռմբակոծել
Աշխարհ
«Թալիբան» ծայրահեղական խմբավորման զինյալները հայտնել են, որ Աֆղանստանում միջազգային խաղաղապահ ուժերի` ՆԱՏՕ-ի 33 զինվորներ տեղեփոխող ռազմական ուղղաթիռ են պայթեցրել: Այս մասին հայտնել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլա Մոջահեդին:
Աֆղանական լրատվամիջոցները, հղում անելով «Թալիբան»-ի գրոհայիններին, հայտնում են, որ ուղղաթիռը պայթեցվել է մայրաքաղաք Քաբուլի մոտ: Սակայն Աֆղանստանում Միջազգային խաղաղապահ ուժերի հրամանատարությունը հերքել է այս տեղեկությունները, ասելով, որ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել վերոնշյալ վայրում, ինչի պատճառով՝ ուղղաթիռում գտնվողները թեթև վնասվածքներ են ստացել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ