Yahoo-ն կունենա կին ղեկավար Google-ից
Աշխարհ
Ճգնաժամ ապրող Yahoo ինտերնետային կորպորացիան հայտարարել է նոր գլխավոր տնօրենի նշանակաման մասին: Այդպիսի ընտրություն վերլուծաբանները չէին սպասում. ընկերությունը կգլխավորի Մարիսա Մայերը, ով վերջին ժամանակները գլխավորել է Google-ի դիրքավորման և քարտեզների ծառայությունների բաժինը:
Ինչպես նշել է The New York Times-ը, այս մակարդակի կառավարչի և ինտերնետ ծառայությունների ոլորտում նման փրձառություն ունեցող մասնագետը մեծ ձեռքբերում է Yahoo-ի համար, որը վեջին տարվա ընթացքում փոխել է չորս գլխավոր տնօրեն:
Վերջին գլխավոր տնօրեն Սքոթ Թոմսոնը ազատվեց պաշտոնից իր կենսագրականում կրթության մասին չճշտված տվյալների հետ կապված սկանդալի պատճառով:
Թոմսոնի նախորդին՝ Քերոլ Բարտցին, տնօրենների խորհուրդը ազատեց աշխատանքից անցյալ տարվա սեպտեմբերին: Ընկերությունը ամբողջ աշուն ու ձմռան կեսը նոր առաջնորդ էր փնտրում:
Թոմսոնի՝ զբաղեցրած պաշտոնից ազատվելուց հետո ընկերության տնօրեն դարձավ Ռոսա Լիվենսոնը:
Մայերի առջև կանգնած է բարդագույն խնդիր՝ օգնել ընկերությանը իրեն վերգտնել, ընկերություն, որը ժամանակին համարվում էր ինտերնետային բիզնեսի առաջատարներից մեկը:
Վերջին տարիներին Yahoo-ն անհաջող փորձեր է կատարել հարմարվելու համար անընդմեջ փոփոխվող խաղի կանոններին և օգտագործել այնպիսի նորարարական գործիքներ, ինչպիսիք են սոցիալական մեդիան կամ «խելացի» (սմարթ) որոնումը: Ընկերությունը պահում է միլիոնավոր հավատարիմ օգտատերերի, սակայն արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է առանց զարգացման հստակ ռազմավարության: Մի քանի տարի առաջ կնքված որոնողական դաշինքը Microsoft-ի հետ էական արդյունքների չհանգեցրեց:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ