ԱՄՆ-ում նշում են օդորակիչի 110-ամյա հոբելյանը
ԱՄՆ
Միացյալ Նահանգներում երեքշաբթի օրը նշվում է օդորակիչի 110-ամյա հոբլեյանը: 1902-ին այս օրը ցանկալի ջերմաստիճանի պահպանման համակարգը փակ տարածքում առաջին անգամ կիրառվեց նյույորքյան Բրուքլին թաղամասում՝ Sackett-Wilhelms Lithographing and Publishing Co տպագրատանը:
ХХ դարի տեխնիկական հրաշքի հեղինակը Ուիլիս Քերիերն է, ով այդ ժամանակ ընդամենը 25 տարեկան էր: Երտասարդը իր հայտնագործությունը անվանեց «օդի մշակման համար սարք»:
Ըստ արխիվային փաստաթղթերի, օդորակիչը ստեղծվել էր մարդկանց հարմարավետության համար՝ խոնավության վերացման, որ խանգարում էր տպագրական աշխատանքին:
Առավել լայն ճանաչում օդորակիչները ստացան ԱՄՆ-ի հարավային նահանգներում գտնվող տեքստիլային գործարաններում:
«Օդի մշակման համար սարքերը» կայունացնում էին օդի խոնավության աստիճանը, ինչը մեծապես բարելավեց բամբակյա գործվածքների արտադրությունը: Սարքն աառաջին անգամ ապահովեց նաև կայուն սառնություն այն արտադրամասերում, որտեղ միաժամանակ շարունակաբար աշխատում էին տասնյակ սարքեր: Օդորակիչների տեղադրումից հետո այդ տարածքներում հրկիզման հավանականությունը հասվեց նվազագույնի, ինչը նախկինում մեծ խնդիր էր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)