«Արմավիան» ազգայի՞ն, թե՞ ապազգային ավիափոխադրող
Հասարակություն
Սիրիայում իրավիճակը ավելի ու ավելի է սրվում։ Որոշ աղբյուրների համաձայն Դամասկոսի փողոցներ է դուրս բերվել զրահատեխնիկա։
Սիրիայի հայկական համայնքը, բնականաբար, զգում է հայրենիքի ու հայրենակիցների օգնության կարիքը։ Թե ի՞նչ քայլեր են կատարում մեր պետական մարմինները, դա հարցի մյուս կողմն է։
Սակայն, անդրադառնանք ազգային ավիափոխադրող «Արմավիայի» կողմից կատարվող անընդունելի քայլերին։
Թե որտեղ է դրսևորվում «Արմավիայի» ազգային լինելը, դեռևս անհայտ է, բայց ապազգայնությունը դրսևորվում է հստակորեն։
Հուլիսի սկզբին, «Արմավիան» վերսկսեց Հալեպ–Երևան չվերթները։ Միգուցե այստեղ դրսևորվեր ավիափոխադրողի ազգային լինելը, սակայն անմիջապես ազգայինի ետևից երևաց սրբություն չունեցող կապիտալիստը։ Պարզվեց, որ տոմսի գինը թանկացել է մոտ 150 դոլարով։ Սա ավիափոխադրողը բացատրում էր միայն բիզնես դասի տեղերի առկայությամբ։ Մինչև օգոստոսի 20–ը միայն բիզնես դասի տեղեր են մնացել, որոնց գինը 446 դոլար է (182860 դրամ), իսկ օգոստոսի 21–ից առկա են խնայողական դասի տեղեր, որոնց գինը 410 դոլար է (168100դրամ):
Հիշեցնենք, որ նախկինում Հալեպ–Երևան տոմսի գինը 119000 դրամ էր, այսինքն՝ մինիմում 50000 դրամով ցածր ներկայիս գնից։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը