Ումա Թուրմանը աղջիկ է ունեցել
Աշխարհ
Դերասանուհի Ումա Թուրմանը, ով հայտարարել էր իր հղիության մասին դեռ 2012-ի փետրվար ամսին, աղջիկ է ունեցել, հաղորդում է E Online-ը։ Աղջիկը դերասանուհու երրորդ երեխան է. Թուրմանը ունի ևս երկու երեխա՝ 14-ամյա Մայա Ռեյը և 10-ամյա Լևոն Ռոանը, որոնց հայրը Իթան Հոուքն է։
42-ամյա Թուրմանը ծննդաբերել է կիրակի օրը՝ հուլիսի 15-ին։ Ըստ եղած տեղեկությունների, նորածինը իրեն լավ է զգում։ Թե ինչ անուն է ընտրել դերասանուհին և նրա շվեյցարացի բիզնեսմեն ընկեր Արփադ Բյուսսոնը դստեր համար, հայտնի չէ։ Ինչպես և Թուրմանի համար, Արփադի համար նորածին դուստրը երրորդ երեխան է։
Ումա Թուրմանը և Արփադ Բյուսսոնը սկսել են հանդիպել 2007ից, սակայն 2009-ին, երբ նրանք արդեն նշանված էին, որոշեցին բաժանվել։ Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց դերասանուհին և գործարարը նորից միացան։ Իսկ 2012–ի սկզբին հայտարարեցին, որ սպասում են իրենց առաջնեկին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ