ԼՂՀ նախագահական ընտրություններում կհաղթի Բակո Սահակյանը։ Ահարոն Ադիբեկյան
Արցախ
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլի ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ասաց, որ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ չի լինի, իսկ առաջին փուլում մոտ 75 տոկոս ձայներով կհաղթի ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, նախագահական ընտրությունների երկրորդ թեկնածու Վիտալի Բալասանյանը կհավաքի մոտ 20 տոկոսը, իսկ Արկադի Սողոմոնյանիը կհավաքի 5 տոկոս ձայն։
Բակո Սահակյանը իր նախագահության տարիներին պայքարել է կաշառակերության դեմ, այդ իսկ պատճառով շատ մարդիկ են տուժել, զրկվել աշխատանքից: Այդ զանգվածը նրան այսօր չի ընտրի,- այսպիսի կարծիք հայտնեց ասուլիսի բանախոսը։
Սոցիոլոգը նկատեց, որ ԼՂՀ բնակչության երիտասարդների 65 տոկոսը դեռ կողմնորոշված չէ, նույնքան տոկոսով կողմնորոշված չեն տան տնտեսուհիները, ֆերմերները, համեստ կենսամակարդակ ունեցողները: Ադիբեկյանի խոսքով հենց այս պասիվ, չկողմնորոշված ընտրազանգվածին էլ դիմում է Վիտալի Բալասանյանը, ով ասում է՝ ամեն ինչ կանեմ, սակայն չի ասում՝ ինչպես:
Հիշեցնենք, որ ԼՂՀ նախընտրական քարոզարշավն ավարտվում է այսօր՝ հուլիսի 17-ին, իսկ նախագահական ընտրությունները կկայանան հուլիսի 19-ին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան