Ճապոնիայում սարսափելի շոգի պատճառով մահացել է 1 մարդ, 700-ը հոսպիտալացվել են
Աշխարհ
Ճապոնիայում սարսափելի շոգի պատճառով մահացել է մեկ մարդ, ավելի քան 700-ը հոսպիտալացվել են, հաղորդում է NHK-ը։ Մահացածը տարեց մարդ է։ Նա իրեն վատ է զգացել մի քանի ժամ փողոցում մնալուց հետո։ Հոսպիտալացվածների մոտ ախտորոշվել է ջերմային հարված։
Առավել ուժեղ շոգ գրանցվել է Ճապոնիայի արևելքում և արևմուտքում։ Երկրի մոտ 60 շրջաններում ջերմաստիճանը գերազանել է 35 աստիճանը: Տոկիոյի արվարձանում հուլիսի 16-ին գրանցվել է 37.6 աստիճան տաքություն, իսկ Տոկիոյում՝ 33 աստիճան։ Որոշ բնակավայրերում ջերմաստիճանը գերազանցել է 39 աստիճանը, իսկ Իբարակիյում և Սայտամում՝ 38 աստիճանը։
Ճապոնիայում շոգը չի նվազի առնվազն մինչև չորեքշաբթի օրը, զգուշացնում է տեղի օդերևութաբանական գործակալությունը: Ճապոնիայի բնակիչներին խորհուրդ է տրվում հաճախ ջուր խմել և երկար ժամանակ չանցկացնել արևի տակ, բայց միևնույն ժամանակ չտարվել օդորակիչներով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ