Վիտալի Բալասանյանը հանդիպել է Արցախ տեղափոխված սիրիահայերի հետ
Արցախ
Lurer.com-ին Վիտալի Բալասանյանի նախընտարական շտաբը հայտնեց, որ Վիտալի Բալասանյանը հուլիսի 17-ին Քաշաթաղի շրջանում կայացած նախընտրական հանդիպումների ժամանակ հանդիպել է Սիրիայի Ղամշլիի շրջանից Կովսական տեղափոխված մի քանի ընտանիքների, որոնց հետ քննարկել է սիրիահայության խնդիրների, Արցախ տեղափոխված մեր հայրենակիցների ադապտացիայի հետ կապված հարցեր:
Վիտալի Բալասանյանը նշել է, որ Հայրենիք-Սփյուռք հարաբերություննները պետք է հիմնված լինեն փոխադարձության սկզբունքի վրա: Սփյուռքը մեծածավալ օժանդակություն է ցույց տվել Արցախին և ժամանակն է, որ Արցախն ակտիվորեն մասնակցի հայապահպանության գործին և օպերատիվ աշխատի հայությանը վտանգ սպառնացող դեպքերում: Այսօր սպառնալիքի տակ է Սիրիայում ապրող հայությունը և նրանց ճակատագիրը պետք է լրջորեն հուզի Արցախին:
Այսօր նախագահի թեկնածուն իր քարոզարշավը կավարտի հայրենի Ասկերանում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան