Արմեն Մազմանյանը ոգևորված է
Հասարակություն
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ոգևորված է այս տարվա ընդունելության քննությունների արդյունքներից։
Ըստ բանախոսի դիմորդներն այս տարի բարձր մակարդակով են պատրաստվել քննություններին մասնկացելու համար։ Բանախոսի կարծիքով, դա նախորդ տարի ընդունելության քննությունների սանդղակը ավելի խստացվելու և բարդացվելու շնորհիվ է, արդյունքում դիմորդներն ավելի լուրջ վերաբերեցին քննությանը։
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ այս տարի վճարովի համակարգով 122 դիմորդ է ընդունվել, պետպատվերի շրջանակում՝ 64 դիմորդ: Ընդհանուր առմամբ ինստիտուտում դիմորդների պակաս չի եղել, սակայն քիչ թվով դիմորդներ են եղել թատերագիտություն և կինոգիտություն բաժիններում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը