ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Սերժ Սարգսյանի «անտեսանելի» ձեռքը՝ Փաշինյանի կադրային քաղաքականությունում

Վերլուծական
Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել Հանրային Խորհրդի նախագահի պաշտոնում վերանշանակել Վազգեն Մանուկյանին: Այս փաստը ուշագրավ է այնքանով, որ 2017 թվականին ինքը՝ Փաշինյանը ՀԽ-ն անվանել էր «Սերժ Սարգսյանի լեգիտիմության իմիտիացիայի համար ստեղծված կառույց», իսկ իրեն Մանուկյանին՝ «Սերժ Սարգսյանի մարդը»:
 
Վերլուծելով հետհեղափոխական Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային որոշումները՝ տպավորություն է ստեղծվում, որ պետական «շինարարության» համար առանցքային գերատեսչությունները՝ ՊՆ, Ֆինանսների նախարարություն, ԱԳՆ, Ոստիկանություն, էներգետիկ ոլորտ՝ ի սկզբանե որոշված էր տալ «վետերաններին» կամ նախկին իշխանության մաս կազմող գործիչներին: Դատեք ինքներդ:
 
Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարը Փաշինյանի կաբինետում Գարեգին Բաղրամյանն է: Մինչեւ այս նախարարությունում աշխատանքի անցնելը՝ Բաղրամյանը 2003թ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում էր աշխատում ու պարբերաբար հանդես գալիս հայտարարություններով, որ հնարավոր չէ նվազեցնել սակագները: Այժմ Փաշինյանի կառավարության առանցքային հարցերից մեկը սակագնային քաղաքականության վերանայումն է բոլոր խմբերի համար:
 
ԱԻ նախարարը նույնպես նախկին ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանն է: Ցոլակյանը ԱԱԾ կադր է, իր աշխատանքային կարիերան սկսել է որպես խորհրդային ՊԱԿ-ի սպա, 2007-2013թթ. զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը: ՊՆ ներկայիս նախարարը Սերժ Սարգսյանի կաբինետում ԱԻ նախարար աշխատած Դավիթ Տոնոյանն է, Սյունիքի մարզպետը Սարգսյանի օրոք ՀՀ ոստիկանապետի տեղակալ աշխատած Հունան Պողոսյանը: Ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնեց նախկին փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը, ով նույնպես Սերժ Սարգսյանի կադրերից մեկն է: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ևս համակարգի հին գելերից է, ով նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել և նրան որևէ կերպ Փաշինյանի թիմակից չես անվանի: Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում վերանշանակվեց Կամո Արեյանը, և հաշվի առնելով Հայկ Մարությանի մենեջերական տաղանդը, այս պահին հենց Արեյանն է կուրացիա անում քաղաքապետարանի բոլոր գործերը: ԿԲ ղեկավարի պաշտոնում շարունակում է աշխատել Արթուր Ջավադյանը՝ ևս մեկ սարգսյանական կադր:
 
Եվ այս տենդենցը առկա է ոչ միայն առանցքային պաշտոնների դեպքում: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալը, օրինակ, Ասատուր Սահակյանն է։ Վերջինս ՀՀԿ-ական է, 2017-ի ընտրություններին Կենտրոնում պայքարում էր պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ի դեպ, Ասատրյանը նաև Ֆլեշի Բարսեղի փեսա Սամվել Սանամյանի «զինակիցն» է համարվում։ Կամ, օրինակ, ինչպե՞ս է ստացվում, որ Պետական վերահսկողական ծառայությունում վարչության պետի պաշտոն է ստանում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ պատգամավորի թեկնածու Հայկ Պլուզյանը, ով նաեւ նույն համայնքում առաջադրված՝ այդ ժամանակ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի մրցակիցն էր: Պլուզյանը առ այսօր հանդիսանում է ՀՀԿ անդամ, եղել է հարկայինի նախկին աշխատակից եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես է ՀՀԿ-ական նախկին պաշտոնյան պայքարելու կոռուպցիայի դեմ: Փաստորեն, Փաշինյանի դեմ ժամանակին պայքարած անձինք այսօր նույն Փաշինյանի կառավարության օրոք պաշտոն են ստանում, կամ մեկ այլ օրինակ՝ ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանը, ով նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար։ Նախկինում իրեն ու իր թիմին անպարտելի համարող ՀՀԿ-ական պաշտոնյան, պարզվում է, շատ արագ լեզու է գտել ներկայում իշխանության աթոռն զբաղեցնողի՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ուշագրավ է նաև այն, որ «Իմ քայլը» դաշինքի որոշ պաշտոնյաների շոկի է ենթարկել Ղազարյանի՝ պաշտոն ստանալը։
 
Իհարկե, այս նշանակումները միանշանակ խոսում են Փաշինյանի թիմում առկա կադրային ռեսուրսների պակասի մասին, սակայն միևնույն ժամանակ, այդ նույն կադրային քաղաքականությունից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում կադրային քաղաքականության մեջ ասողը դեռ Սերժ Սարգսյանն է...
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված