Քրիստոնյա և հայկական թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է
Աշխարհ
Սիրիայում տեղի ունեցող դեպքերի մասին տեղեկությունները շատ հակասական են։ Որոշ աղբյուրներ տեղեկացնում են տեղի ունեցող դաժան մարտերի մասին, իսկ այլ աղբյուրներ հակադարձում են, թե դրանք չափազանցված տվյալներ են։ Տեղում գտնվող մեր հայրենակիցների հաղորդմամբ, մարտերը այս գիշեր նույնպես շարունակվել են այն նույն թաղամասերում, որտեղ տեղի էին ունենում վերջին մի քանի օրերի դեպքերը։
Սիրիայի միջին և արևելյան հատվածները ընդհանրապես անհանգիստ են։ Անհանգիստ են նաև Հալեպի և Դամասկոսի հարավային գյուղերը։
Դամասկոսը ավելի անհանգիստ է եղել նախորդ օրերին, սակայն հիմա Ասադին հավատարիմ ուժերը վերահսկողություն են սահմանել։ Մարտեր են տեղի ունենում այս քաղաքների հարավային թաղամասերում, սակայն քրիստոնյա և հայկական թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։
Հիշեցնենք, որ Դամասկոսում կա մոտ 15000-անոց, իսկ Հալեպում 45000-անոց հայկական համայնք։
Հայերի տարհանման մասին լուրերը տարածում են ընդդիմադիր ապստամբները, պնդելով, որ ով չի մասնացում հեղափոխությանը պիտի հեռանա։ Այսպիսով, եթե ապստամբները անցնեն իշխանության գլուխ, ապա հայերի տարհանումը անխուսափելի է։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ