Արյունալի սպանություն Տորոնտոյում
Աշխարհ
Տորոնտոյում տեղի է ունեցել սարսափելի հանցագործություն. երեկույթի ժամանակ կրակ է բացվել մոտ 200 հոգու վրա, սպանվել է 2 մարդ, 19 մարդ վիրավոր է։
Գնդակոծության զոհ է դարձել մի դեռահաս աղջիկ և 20-ամյա երիտասարդ, հաղորդում է տեղական CTV հեռուստաընկերությունը։
Տուժածների թվում կան բազմաթիվ երեխաներ և պատանիներ, նշում է ոստիկանությունը։ Հրազենային վնասվածքներ ստացել է ընդամենը մի քանի մարդ, մնացածը տուժել են՝ փորձելով թաքնվել խուճապի ժամանակ:
«Այս դեպքը ցնցել է Տորոնտոյի բոլոր բնակիչներին։ Այդպիսի դաժանություն մենք երբեք չենք տեսել», - ասել է քաղաքի ոստիկանապետ Բիլ Բլերը։
Նա ավելացրել է նաև, որ կասկածյալներից մեկը արդեն կալանավորվել է: Մնացածին փնտրում են ոստիկանության զինված աշխատակիցները: Հետաքննությանը միացել է նաև հետախուզությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ