«Գազպրոմ» ընկերությունը ճանաչվել է աշխարհում երկրորդ խոշորագույն նավթային ընկերություն
Աշխարհ
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է 2012-ի աշխարհի 25 խոշորագույն նավթային և գազային ընկերությունների վարկանշային աղյուսակը, որտեղ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը զբաղեցնում է երկրորդ տեղը:
Ամենամեծ ռուսական նավթային «Ռոսնեֆտ» ընկերությունը զբաղեցրել է 15-րդ տեղը, Վագիթ Ալեքպերովի «Լուկօյլը»՝ 18 – րդ տեղը։ Նշենք, որ, վարկանշային աղյուսակը հիմնված է յուրաքանչյուր օր արդյունահանվող նավթի և բնական գազի ծավալի մասին տվյալների վրա։
Ցուցակը գլխավորում է Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերությունը՝ Saudi Aramco-ն։
Ըստ Forbes-ի, ածխաջրածնի արդյունահանման օրական ծավալը կազմում է 12,5 մլն բարել, իսկ օրական եկամուտը գերազանցում է մեկ միլիարդ դոլարը։
«Գազպրոմ» ընկերությունը յուրաքանչյուր օր արդյունահանում է 9.7 մլն բարել գազ, իսկ շահույթը գերազանցում է, ըստ հրապարակման, ավելի քան 40 միլիարդ դոլար յուրաքանչյուր տարի։
Աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունների լավագույն տասնյակում են ExxonMobil Իրանի ազգային նավթային ընկերությունը, PetroChina-ը, BP-ն, Royal Dutch Shell-ը, Pemex-ը, Chevron-ը և Kuwait Petroleum Corp-ը։
Հիշեցնենք, որ ռուսական «Գազպրոմ» գազային ընկերությունը և Չինաստանի պետական բանկը հակակոռուպցիոն նախաձեռնությունների վարկանշային ցուցակում, ըստ Transparency International-ի, զբաղեցնում են վերջին տեղերը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ