ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Առանց կենսագրության, սակայն` միլիոնատեր. Երևանի թաղապետերի ունեցվածքը

Վերլուծական
Երևանի թաղապետերը մեկը մյուսի հետևից շարունակում են հանրության դատին ներկայացնել իրենց ֆինանսական հայտարարագրերը: Սակայն, դրանց մի քանիսի ուսումնասիրությունը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Բանն այն է, որ թաղապետերից շատերի կենսագրությանը մենք նույնիսկ ծանոթ չենք, սակայն հայտարարագրերը հուշում են, որ վերջիններս հասցրել են պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ բավական կլորիկ գումարներ հետ գցել:
 
Օրինակ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը, որը հմտորեն թաքցնում է իր կենսագրության էջերը, վերջապես ներկայացրել է գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագիրը: Այսպես, պարզվում է, որ երիտասարդ թաղապետն ունի 2 բնակարան, 2 «Honda Civic 1.8» եւ «Nissan TIIDA» մակնիշի ավտոմեքենա: Սա դեռ ամենը չէ. նա հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք զարդեր, հնաոճ իրեր, իսկ դրամական միջոցը կազմում է 14.5 մլն դրամ: Որպես եկամուտ, Դավիթ Կարապետյանը հայտարարագրել է ձեռնարկատիրական գործունեությունից ստացած 17.6 մլն դրամ գումարը: Խոսքը, հավանաբար, «շաուրմայանոցի» մասին է, որը նա աշխատեցրել է մինչեւ թաղապետ նշանակվելը:
 
Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Արամ Դանիելյանն այս պաշտոնին է նշանակվել հոկտեմբերի 26-ին: Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ: Պաշտոնատար անձի արժեթղթերը եւ այլ ներդրումները ենթաբաժնում հայտարարագրել է 74400 ՀՀ դրամ բաժնետոմս: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ա. Դանիելյանի հանձնած փոխառությունները կազմել են 3000000 ՀՀ դրամ եւ 16000000 ՀՀ դրամ, իսկ դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 22 000 000 ՀՀ դրամ, 17 000 ԱՄՆ դոլար, 1 800 000 ռուսական ռուբլի եւ 4000 եվրո: 2018թ. հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 3 105 645 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
 
Ուշագրավ է նաև Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանի հայտարարագիրը: Մասնավորապես, վերջինս հայտարարագրել է 4,700,000.00 ՀՀ դրամ, 24,700.00 եվրո, 550,000.00 ռուբլի և 3,500.00 ԱՄՆ դոլարի դրամական միջոց: Բացի այդ, Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը կազմել է 25,000.00 եվրո, Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ 450,000.00 ռուբլի և 440,000.00 ՀՀ դրամ:
 
Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանի հայտարարագրում որպես Մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց նշված է NISSAN ALTIMA 2.5 S ավտոմեքենան: Դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 11,000,000.00 ՀՀ դրամ:
 
Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի հայտարարագրում որպես դրամական միջոցներ նշված է 1,050,000.00 ՀՀ դրամ և 25,000.00 ԱՄՆ դոլար: Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ՝ 3,608,555.00 ՀՀ դրամ:
 
Նախկինում շատ էր քննադատվում օրինակ՝ Տարոն Մարգարյանի` 10 միլիոն դոլարանոց հայտարարագիրը: Իհարկե նոր իշխանությունները, ի դեմս համայնքների նոր ղեկավարների, դեռևս հեռու են նման ճոխություններից, սակայն, ինչպես երևում է, հստակ գնում են դեպի Տարոն Մարգարյանի ռեկորդի հատում…
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված