ԱՄՀ-ն պատրաստ է Պորտուգալիային տրամադրել 1.48 մլրդ եվրո վարկային տրանշ
Աշխարհ
Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է Պորտուգալիային տրամադրել 1.48 մլրդ. եվրո վարկային տրանշ: Տվյալ որոշումը ԱՄՀ-ն ընդունել էր երկուշաբթի օրը Լիսաբոնում կայացած հակաճգնաժամային ծրագրի քննարկումների ժամանակ:
ԱՄՀ-ի տրամադրած ֆինանսական օգնության ընդհանուր չափը կազմում է 21.13 մլրդ. եվրո: 2012 թ.-ի մայիսին ընդունված հակաճգնաժամային ծրագիրը գնահատվում է 29.27 մլրդ. եվրո և նախատեսված է երեք տարվա համար: ԱՄՀ-ի գումարային տեղաբաշխման գծով տնօրենի տեղակալ Նեմատ Շաֆիկը հայտարարել է, որ Պորտուգալիան կատարում է ԱՄՀ-ի հետ կնքած պայմանագրի պայմանները և կայուն տնտեսական քաղաքականությամբ և պետական բարեփոխումներով կարողանում է առաջ շարժվել Եվրագոտու այսպիսի դժվար տնտեսական պայմաններում, ուստի անհրաժեշտ է այդ երկրին տրամադրել լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ հաղթահարելու տնտեսական ճգնաժամը և հնարավորություն տալու մուտք գործել ֆինասական շուկա:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ