Երևանում արդեն վերանորոգվել է 752 շքամուտք
Հասարակություն
Կոմունալ տնտեսության վարչության պետը քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել է, որ վարչական շրջաններ-համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների շրջանակում արդեն վերանորոգվել է 752 շքամուտք:
Ծրագրում ներառված մյուս շենքերում աշխատանքները կավարտվեն մինչև սեպտեմբեր: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ և այժմ ընթացքի մեջ են շենքերի, բաշխիչ կայանների, ինչպես նաև գազատար և ջրատար խողովակների մաքրման, ներկման և պատշաճ սանիտարական վիճակի ապահովման աշխատանքները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը