Եգիպտոսում օրեր առաջ առևանգված ամերիկացի զբոսաշրջիկները ազատ են արձակվել
Աշխարհ
Եգիպտոսում գերությունից ազատ են արձակվել ամերիկացի 2 զբոսաշրջիկ և նրանց ուղեկցող եգիպտացի էքսկուրսավարը, ովքեր հուլիսի 13-ին Սինայական թերակղզում, առևանգվել էին բեդուինի կողմից,-հաղորդում է NEWSru.com-ը:
Ամերիկացի տղամարդուն և կնոջը Ջիրմի Աբու Մասուհը առևանգել էր՝ ի նշան Eգիպտոսի իշխանությունների դեմ բողոքի, որոնք բանտարկել էին նրա ազգականին։
Վերջինս համաձայնել է ազատ արձակել զբոսաշրջիկներին՝ Եգիպտոսի իշխանությունների կողմից եղբոր դեմ հարուցված քրեական գործը վերանայելու հավաստիացումներ ստանալուց հետո։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ