Անցյալ գիշեր 1280 սիրիացի հատել է Թուրքիայի սահմանը
Մերձավոր Արևելք
Անցյալ գիշեր 1280 սիրիացի հատել է Թուրքիայի սահմանը և ժամանել Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ գավառ: Սահմանն անցնողների թվում կան սիրիական բանակի սպաներ և մեկ բրիգադի գեներալ: Այս մասին այսօր հայտնեցին թուրքական իշխանությունները: Այսպիսով, Թուրքիա փախած սիրիական գեներալների ընդհանուր թիվը հասավ 18-ի:
Նշենք նաև, որ այսօր Թուրքիայի հարավ – արևելքում գտնվող սիրիական փախստականների Օնջուպինար ճամբարում խմելու ջրի պակասի պատճառով զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Ազատություն ռադիոկայանի թղթակիցը, վնասվածքներ են ստացել չորս սիրիացի, չորս թուրք ոստիկան և ճամբարի ղեկավարը: Տասնյակ մարդիկ ձերբակալվել են:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել