Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Աշխարհի 25 խոշոր նավթային ընկերությունները՝ Պուտինի ձեռքում. Forbes

Ռուսաստան

Նավթային արդյունաբերության ոչ մի առաջատար այնպիսի ազդեցություն չունի էներգետիկ ոլորտում կամ այդքան գործարքներ չի կատարել, որքան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, -գրում է Forbes–ի հոդվածագիր Քրիստոֆեր Հելմենը։

Նա նման եզրակացության է հանգել՝ վերլուծելով աշխարհի 25 խոշոր նավթային ընկերությունների ցուցակը։ 

«Գազպրոմ» և «Ռոսնևթ» ընկերությունները, որոնց վերահսկիչ փաթեթը պատկանում է պետությանը, արտադրանքի ծավալներով զբաղեցնում են 2-րդ և 15–րդ տեղերը։

«2006–ին Forbes–ն առաջին անգամ ուսումնասիրել էր՝ ինչպես է Պուտինը «Գազպրոմ»–ը օգտագործում որպես քաղաքական գործիք։ Այդ ժամանակից ի վեր Պուտինը, ով մենաշնորհային ազդեցություն ունի այդ ընկերության կողմից Արևմտյան Եվրոպա գազի մատակարարման վրա, միայն շեշտակի ավելացրել է իր ազդեցությունը», – գրում է հոդվածագիրը։

Միևնույն ժամանակ Պուտինը «Ռոսնևթ» ընկերության ղեկավար է նշանակել իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչ Իգոր Սեչինին։   

Ըստ Հելմենի՝ Պուտինը նաև լուրջ ազդեցություն ունի «Լուկոյլ» ընկերության վրա, որը ցուցակում զբաղեցնում է 18-րդ տեղը, թեև այն մասնավոր ընկերություն է։ «Լուկոյլ»–ի հիմնադիր Վահիդ Ալեքպերովը պարբերաբար խորհրդակցում է Պուտինի հետ, -նշված է հոդվածում։

«Միևնույն ժամանակ Պուտինի ազդեցությունը տարածվում է նաև այլ նավթային գիգանտների վրա», – գրում է Հելմենը՝ հիշեցնելով Royal Dutch Shell–ի (7-րդ հորիզոնական) «Գազպրոմ»–ի և Exxon Mobil (4–րդ հորիզոնական), ինչպես նաև «Ռոսնևթ» ընկերությունների միջև կայացած գործարքը։ BP–ն (6–րդ հորիզոնական) նույնպես փորձում էր նման պայմանագիր կնքել, թեև բրիտանական ընկերության նախաձեռնությունը կանխվեց ռուս օլիգարխների ջանքերով։ «Ռոսնևթ»–ը համագործակցության պայմանագիր ունի Statoil (20–րդ հորիզոնական) և Eni (19–րդ հորիզոնական) նավթային խոշոր ընկերությունների հետ։

Ինչպես նշում է հոդվածագիրը՝ Պուտինը ունի (ունեցել է) նաև «նավթային հարուստ պաշարներով հայտնի երկրների» ղեկավար գործընկերներ։ Վերջինս ջերմ հարաբերություններ ուներ Լիբիայի նախկին նախագահ Մուամար Կադաֆիի և Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հետ։ Ի դեպ, Petroleos de Venezuela ընկերությունը ցուցակում զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը։ 

Ռուսաստանը բացեիբաց մրցակցում է սաուդյան Aramco նավթային գիգանտի հետ, որը վաճառքի ծավալներով զբաղեցնում է 1–ին հորիզոնականը։ Թեև այդ առիթով 2011–ին Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը «կհամակարգի իր գործունեությունը ՕՊԵԿ–ի հետ»։ 

Հինգ տարի առաջ Պուտինը Qatar Petroleum (17–րդ հորիզոնական) և National Iranian Oil Company (3–րդ հորիզոնական) ընկերությունների հետ միասին «Գազային ՕՊԵԿ» ստեղծելու վերաբերյալ նախաձեռնողականություն էր դրսևորել, թեև գազի համաշխարհային շուկան կտրուկ փոխվեց ԱՄՆ–ի կողմից հերձաքարային գազի արդյունահանմանը զարկ տալու վերաբերյալ լուրերից հետո։  

«Հերձաքարային գազի հեղափոխությունը» նավթային–էներգետիկ ոլորտում Պուտինի իշխանության գլխավոր մարտահրավերն է,- նշում է հոդվածագիրը։ Եթե ամերիկացիներին հաջողվի հեղուկ գազի արտահանման համար համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծել, ապա «Գազպրոմ» ընկերության համար վառելիքի համաշխարհային շուկայում ևս մեկ լուրջ մրցակից կհայտնվի։  

«Զարմանալի չէ, որ Պուտինը և նրա գործընկերները քննադատում են հերձաքարային գազը», – հավելում է հոդվածագիրը։

Պատահական չէ, որ Կրեմլի արտաքին քարոզչամեքենայի մաս կազմող «Russia Today» հեռուստաալիքը հերձաքարային գազի ստացման վերաբերյալ քննադատական սյուժե էր պատրաստել։

«Ժամանակի հարց է՝ արդյոք Exxon և Statoil ընկերությունների կողմից Սիբիրում հերձաքարային գազ արդյունահանելու հաջող փորձերից հետո Ռուսաստանի իշխանության տոնը կփոխվի, թեև չի կարելի հավատալ, որ Պուտինը թույլ կտա հերձաքարային գազի ստացման մեթոդի դեմ բողոքի ակցիաները սպառնան՝ «Գազպրոմ»–ի և «Ռոսնևթ»–ի նավթի համաշխարհային 25 խոշոր ընկերությունների ցուցակում դիրքերը զիջելուն», – եզրափակում է հոդվածագիրը։ 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված