Ավելի քան 2 միլիոն մարդ է տուժել Չինաստանի հարավային շրջաններում
Աշխարհ
Վերջին շաբաթվա ընթացքում Չինաստանի հարավային շրջաններում հորդառատ անձրևների պատճառով ավելի քան 2միլիոն մարդ է տուժել,-հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Ամենալուրջ դրության մեջ են հայտնվել Գույչժոյ, Խունան, Ցզյանսի և Անհոյ շրջանները: Տեղական իշխանությունների տվյալներով՝ ուժգին տեղումներ են եղել Գույչժոյ շրջանում, ինչի պատճառով զոհվել է 11 մարդ, երեք մարդ համարվում են անհետ կորած: Տարերքի հետևանքով տուժել է 1.1 միլիոն մարդ:
Տեղատարափ անձրևների հետևանքով տուժած շրջաններում էլեկտրականության, հեռահաղորդակցության և տրանսպորտի հետ կապված խնդիրներ են առաջացել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ