ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

ՔՊ-ի ներսում օլիգարխիկ շահերի բախում է հասունանում

Վերլուծական
Այս օրերին Աժ-ում բուռն բանավեճ է ծավալվել «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ էր դրել օրենսդրական նախաձեռնություն, որով կսահմանափակվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը: Ըստ նախագծի՝ Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերությունների («Վիվառո», «Տոտո», «Աջարաբեթ», «Գուդվին-Բեթ» և «Եվրոֆուտբոլ») գրասենյակները կգործեն միայն Ջերմուկ, Մեղրի, Սևան և Ծաղկաձոր քաղաքներում, կստուգվի մուտք գործող քաղաքացիների ինքնությունը, ՀՀ տարածքում կարգելվեն խաղադրույք կատարելու ավտոմատացված սարքավորումները, բուքմեյքերական ընկերությունների համար կսահմանվի պարտադիր 500 միլիոն դրամ դեպոզիտ, մոլախաղերով հրապուրված և իրենց ընտանիքի անդամներին ծանր դրության մեջ դրած քաղաքացիները կզրկվեն բուքմեյքերական ծառայություններից օգտվելու հնարավորությունից, և այլն:
 
Ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանի առաջարկած այս նախագիծը բխում է բուքմեյքերական գրասենյակների միջոցով գործունեություն ծավալող ամենախոշոր՝ «Վիվառո» ընկերության շահերից, որը շուկայի մոտ 80 տոկոսին է տիրապետում: Բուքմեյքերական գրասենյակների փակվելու և միջազգային նմանատիպ կազմակերպությունների հասանելիությունը արգելելու արդյունքում՝ լիակատար պայմաններ են ստեղծվում «Վիվառոյի» համար՝ մոլախաղերը տեղափոխելով առցանց հարթություն։ Այս փոփոխությունը այնքան շահավետ է «Վիվառո»-ի համար, որ տպավորություն է, թե ի սկզբանե Ալեն Սիմոնյանի ներկայացրած օրինագիծը գրվել է հենց «Վիվառոյի» իրավաբանների կողմից: Ինչպես հայտնի է Ալեն Սիմոնյանը  «Վիվառո» ընկերության սեփականատեր, «Բեսք Քոնսթրաքտ»  ընկերության ղեկավար Վիգեն Բադալյանի ընկերն է: Որոշ խոսակցությունների համաձայն անգամ Ալեն Սիմոնյանի  RANGE ROVER EVOQUE մակնիշի ավտոմեքենան Սիմոնյանի համար գնել է հենց Բադալյանը: Իհարկե, Ալեն Սիմոնյանը այլ վարկած է առաջ քաշում, պնդելով, որ մեքենան գնվել է վարկային գծով: Դժվար է, իհարկե, պատկերացնել, որ ԱԺ նախագահի աշխատավարձով Սիմոնյանը հաջողացրել է գնել շուրջ 40 հազար ԱՄՆ դոլլար արժողությամբ ավտոմեքենան:
 
Դեռևս նախորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը շրջանառության մեջ էր դրել «Վիճակախաղերի մասին» օրենքի փոփոխության նախագիծ, որով ընդհանրապես ՀՀ տարածքում արգելվում էին վիճակախաղերը: Նախագիծն այն ժամանակ մերժվեց: Սակայն, քանի որ այն ուներ հասարակության լայն զանգվածների աջակցությունը, «Վիվառոն» փորձեց նոր կառավարության հետ ավելի մտերմացնել հարաբերությունները, որպեսզի թույլ չտա օրենքի հնարավոր նոր շրջանառությունը: Եվ այս հարցում «Վիվառո»-ի շահերի լոբբիստը հենց Ալեն Սիմոնյանն է: Սիմոնյանը, ի դեպ, չի էլ թաքցնում իր համակրանքը «Վիվառո»-ի հանդեպ: Հարցազրույցներից մեկում նա բառացիորեն ասել էր հետևյալը. «Մենք չենք կարող կազմակերպությանը մեղադրենք, որ ինքը շատ ավելի ճիշտ է իր գործունեությունը ծավալել և այն պարագայում, երբ մենք խնդիր ենք տեսնում, սա կարգավորում ենք, ինքը շահեկան դիրքում է հայտնվում: Ինքը մեղավո՞ր է, որ ի սկզբանե իր գործը ճիշտ է կազմակերպել և ավելի շատ համացանցի վրա է իր շեշտադրումը կատարել»:
 
 Սակայն Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունը լուրջ հակազդեցության է արժանանում հենց իր թիմակիցների կողմից: Մասնավորապես, «Իմ Քայլ»-ից պատգամավոր Հայկ Սարգսյանը այսօր հրապարակայնորեն դեմ է արտահայտվել որևէ բուքմեյքերական կետի փակվելուն, չնայած նրան, որ նախաձեռնության հեղինակը իր ընկերն է: Ինչպես ասում են՝ «Պլատոնը իմ ընկերն է, սակայն ճշմարտությունը ավելի թանկ է»: Այս դեպքում Հայկ Սարգսյանի համար սակայն ավելի թանկ են այն բիզնես շրջանակների շահերը, որոնց նա ներկայացնում է: Չմոռանանք, որ Սարգսյանը 2018-ին  պատգամավոր է ընտրվել Գեղարքունիքի մարզից ռեյտինգային ընտրակարգով, «Իմ Քայլ»-ին բերելով 11 563 ձայն: Այս գործում Սարգսյանին օգնել են գավառցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանները: Բանն այն է, որ հենց նրանք և Սերգեյ Մանուկյանին՝ Շինանյութի Սերոժին է պատկանում Ալեն Սիմոնյանի նախաձեռնության արդյունքում փակման վտանգի առջև կանգնած «Գուդվին-Բեթ» բուքմեյքերական ընկերությունը: Հասկանալի է, որ «Գուդվինի» սեփականատերերը նույնպես պետք է փորձեն պաշտպանել իրենց բիզնես շահը: Հայկ Սարգսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնում վերջիններիս՝ ԱԺ-ում լոբբինգ անելով հենց նրանց շահերի օգտին:
 
Արդյունքում տեսնում ենք թե ինչպիսի շահերի բախման է այս իրավիճակը հանգեցրել հենց իշխող քաղաքական ուժի ներսում: Կարծես թե ՔՊ-ի ներսում տնտեսական, օլիգարխիկ շահերի լուրջ բախում է հասունանում: Մինչդեռ թվում էր, թե նման երևույթները նոր Հայաստանում պետք է շուտվանից արմատախիլ արված լինեին...
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված