Marca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածու Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել Իրանը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցով չհամաձայնեցված անցման հետևանքների մասին Մինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» Արծվաշենը COP17-ի Կապույտ գոտում բացվել է Հայաստանի ազգային տաղավարը ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերը Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերը Թուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճը Թարմ պտուղ, սննդամթերք ու խմիչք արտահանող տնտեսվարողներին հոկտեմբերին ևս աջակցություն կտրամադրվի Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր Չեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերում 

Բակո Սահակյանի կոչն ընտրողներին

Արցախ

Արցախի Հանրապետության Նախագահի թեկնածու Բակո Սահակյանը կոչով դիմել է ընտրողներին.

«Արցախի թանկագին քաղաքացիներ, սիրելի ժողովուրդ,

Մենք գտնվում ենք մեր հանրապետության համար չափազանց կարեւոր մի իրադարձության՝ նախագահական ընտրությունների շեմին: Վստահ եմ, որ մեր ժողովուրդը պատվով կհաղթահարի այս փուլը եւս եւ մենք հաստատուն քայլ կանենք ժողովրդավարական Արցախի կառուցման, նրա անկախ պետականության կայացման ու ամրապնդման գործում: Դա մեծապես կախված է ձեզնից յուրաքանչյուրի ընտրությունից, մեր երկրի ու ժողովրդի ապագայի հանդեպ ունեցած պատասխանատվության զգացումից:

Արցախը ժամանակակից, զարգացած ու ճանաչված երկիր դարձնելը մեր գերագույն նպատակն է, որի իրականացման համար չափազանց կարեւոր է բոլորիս ջանքերի համախմբումն ու միասնաբար գործելու անհրաժեշտությունը:Մենք հաստատակամ ենք ու վճռական՝ ազատ, անկախ ու հզոր հայրենիք կերտելու գործում եւ պատրաստ ենք անել հնարավորը դրան հասնելու համար:

Դրա վկայությունը անցած հինգ տարիների մեր ժողովրդի ձեռքբերումներն են: Ընդհանուր առմամբ, մեզ հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը: Այդ մասին են խոսում 2007-2012թթ. սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական ցուցանիշները: Նպատակասլաց աշխատանքի արդյունքում պահպանվել են խաղաղությունն ու կայունությունը, հզորացել է պաշտպանության բանակը՝ մեր ազատության ու անվտանգության հիմնական երաշխավորը, ամրապնդվել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Հաստատուն զարգացման փուլ է մտել տնտեսությունը, կառուցվել են բնակարաններ, դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհներ ու ջրատարներ, լուծվել են բազմաթիվ սոցիալական խնդիրներ:

Այս ամենին մենք կարողացել ենք հասնել մեր ողջ ժողովրդի քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Եվ եթե ինչ-որ բան մեզ չի հաջողվել անել այնպես, ինչպես-որ պետք էր, ապա դա ինձ էլ է մեծ ցավ պատճառում: Դրանում կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Այսօր մենք ավելի լավ ենք տեսնում այդ բացթողումները, եւ վստահեցնում եմ, որ անպայման անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն առկա թերությունները վերացնելու ուղղությամբ:

Ես գնահատում եմ մեր ձեռքբերումները եւ կուզենայի, որ դրանք ունենան դրական աճի դինամիկա: Իմ նախընտրական ծրագրում նախանշված խնդիրները դժվարին են, բայց եւ միանգամայն իրատեսական: Այդ բոլոր խնդիրների արդյունավետ լուծումից է նաեւ մեծապես կախված մեր հանրապետության, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու եւ ամբողջ հասարակության բարեկեցությունը: Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք հաջողությամբ իրականացնել մեր համազգային նպատակներն ու ձգտումները եւ անպայման կարձանագրենք նոր հաղթանակներ: Եվ դա պետք է անենք ոչ թե ուրիշներին համոզելու կամ ինչ-որ բան ապացուցելու, այլ մեր քաղաքացիների, մեր ժողովրդի, մեր սերունդների համար

Ես ուզում եմ, որ միասին կառուցենք մի երկիր, որտեղ ապրելը պատիվ կլինի յուրաքանչյուր արցախցու համար, որտեղ կտիրի փոխադարձ հարգանքի մթնոլորտ, կպաշտպանվեն մարդու իրավունքներն ու արժանապատվությունը: Երկիր, որի մանուկները կլինեն ուրախ ու երջանիկ, ծերերը' անհոգ ու պաշտպանված, երիտասարդները՝ կիրթ ու զարգացած: Երկիր, որը կլինի ամեն մի հայի հպարտությունը:

Դա է մեր պայքարը իր վերջնական հանգրվանին հասցնելու գրավականը: Դա է պարտավորեցնում նաեւ մեր զոհված ընկերների, քույրերի ու եղբայրների հիշատակը, որը միշտ վառ պահելու լավագույն միջոցը ազատ, անկախ ու ծաղկուն Արցախ կառուցելն է: Արցախի անկախությունը եւ անվտանգությունը բացառիկ արժեքներ են եւ ենթակա չեն վերանայման: Մեզ համար չկա վերադարձ անցյալին' ինչպես սահմանների, այնպես էլ կարգավիճակի առումով:

Սիրելի հայրենակիցներ,

Այս նպատակները կյանքի կոչելու գործում ես ակնկալում եմ ձեր աջակցությունը: Ինձ համար թանկ է Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու վստահության քվեն՝ մեր երկիրը շենացնելու, մեր ժողովրդին անմնացորդ ծառայելու գործում: Ընտրությունը ձերն է:

Վստահ եմ, որ հուլիսի 19-ի նախագահական ընտրությունները եւս կանցնեն ժողովրդավարական նորմերին ու չափանիշներին համապատասխան եւ բոլորիդ ակտիվ մասնակցությամբ՝ որպես ապացույց մեր ժողովրդի բարձր քաղաքացիական կեցվածքի ու իմաստնության:

Կոչ եմ անում միասին շարունակել սկսածը՝ հանուն Արցախի, հանուն մեր ապագայի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Marca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուԱմիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրելԻրանը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցով չհամաձայնեցված անցման հետևանքների մասինՄինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» ԱրծվաշենըCOP17-ի Կապույտ գոտում բացվել է Հայաստանի ազգային տաղավարըՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըՀայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերըԹուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճըԹարմ պտուղ, սննդամթերք ու խմիչք արտահանող տնտեսվարողներին հոկտեմբերին ևս աջակցություն կտրամադրվիՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՉեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերումՀայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՂազախստանի նախագահը Բաքվի գագաթնաժողովում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման մասինԱնտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՄատենադարանՀռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահներըՀարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարներըՇվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՎահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահինԵրկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվելԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՀույսով եմ խաղաղության համաձայնագրի կետերը շուտով կիրականացվենCOP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելիՍարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինՊետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք ԿառավարություններինՄենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրաՄոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. ԼավրովՄենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակումԿոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունըՀյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարըՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենաՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունըՎանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՖիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում էԿենսաբազմազանությունը պետք է լինի յուրաքանչյուր որոշում կայացնելու մաս. ԳուտերեշՀայ մարզիկի ռեկորդը. Ինդոնեզիայի նարնջագույն երկինքն ու Թուրքիայի եղանակային վտանգըՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններինԻրանի զինված ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցում լցանավի վրա հրդեհի մասինԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներովԴատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունըHaber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակՈւղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսըՆեթանյահուն ծանոթացել է Հորդանանի հետ սահմանին կառուցվող արգելապատնեշի աշխատանքներինՀայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկումԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ուենար Ռիադում, հետաձգվել է հութիների հարձակումների և օդանավակայանի փակման պատճառովԻսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոԼավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»
Ամենադիտված